Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը: Շաբաթը մեկնարկեց ուրախալի լուրով: Ներկայումս ամերիկաբնակ Բեն Ավետիսյանը եւ նրա կինը սպասում են իրենց առաջնեկին:
Նրանք երեխայի սեռը պարզելու արարողություն են անցկացրել: Զույգը դուստր է ունենալու: Ի դեպ, Starnews-ն առաջինն էր, որ գրել էր Բենի կնոջ հավանական հղիության մասին:Հավելենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան:
Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ կարճ ժամանակով է գնում, ավելին՝ շուտով վերադառնալու է: «Չեմ արտագաղթել, ԱՄՆ եմ եկել, որովհետև մի քանի գործ ունեմ, կինս՝ Դիանան, հիմա Հայաստանում է»,- ասել էր դերասանը: Հավելենք, որ Դիանան, դիմահարդար է: Մենք բազմիցս անդրադարձել ենք Դիանային, մասնավորապես՝ նրա ֆոտոշոփելու և ֆիլտրերը չարաշահելու փաստին:
Մհերի էջում էլ ներկայումս հաճախ կարելի է տեսնել Անիի հետ համատեղ լուսանկարներ:Անին օրերս իր եւ Մհերի մեկ այլ լուսանկար էր հրապարակել:Ժամանակը, թերեւս ցույց կտա՝ արդյո՞ք սա լավ մտածված PR սիրավե՞պ էր, թե՞ իրական հիմքով սեր:
Այս շաբաթ համացանցում բուռն քննարկվել էին նաև այն հայտնիները, ովքեր մասնակցել էին «Երեւանի գինի օրեր» փառատոնին: Միջոցառումը տեղի էր ունեցել արդեն 6-րդ անգամ: Փառատոնի կազմակերպիչն ACBA Bank-ն էր: Թվում էր, թե Երևանում մի զանգվածի, այդ թվում՝ հանրային դեմքերի համար իսկական տոն էր, այն աստիճան, որ գինու գավաթների և DJ-ների երաժշտության աղմուկը խլացրել էր նրանց ականջները:
Ասում ենք խլացնել, որովհետև այլ ձևով չենք կարող կարող մեկնաբանել Մարինա Գրեգի, Դիանա Մալենկոյի, Արտակ Վարդանյանի, Աննա Հարությունյանի և այլոց պահվածքը, քանի որ մինչ նրանք ուրախ ու երջանիկ հերթական սելֆին էին անում, հարևան փողոցում ոստիկանները բիրտ ու անհամաչափ ուժ էին կիրառում իրենց համաքաղաքացիների նկատմամբ: Լավ, Ուկրաինայի համար աղիողորմ արցունքներ թափող և ներկայումս Ռուսաստանում արգելված Սվետլանա Լոբոդային դեռ չենք մեղադրում նախ Երևանում ելույթ ունենալու, ապա փառատոնին մասնակցելու համար, բայց մյուսների դեպքում պատկերն այլ է, չէ՞ որ ոստիկաններից տուժած քաղաքացիների պայքարն անձնական բնույթ չի կրում, չէ՞ որ հիմքում Արցախն է, չէ՞ որ ներկայումս պայքարում են նաև զոհվածների ծնողները:
Չնայած, մեր հանրային դեմքերից շատերն այս պահին դեռ որդեգրել են «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» սկզբունքը, բայց վստահ ենք, որ իշխանափոխության հոտն առնելու դեպքում ստատուսներ է, որ կգրեն, մի բան էլ կասեն, որ ոչ թե Սարյանում էին, այլ պարզապես գինու գավաթով Ֆրանսիայի հրապարակում էին՝ պայքարողների կողքին, չնայած ոչ թե կողքին, այլ առաջին շարքում:
Այս շաբաթ համացանցը բուռն քննարկում էր նաև Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դստերը՝ Լիլիթին: Նա հերթական անգամ ցույց է տվել, թե ինչպես է ներկում իր մազերը: Ըստ նրա՝ թեպետ դպրոցական է, սակայն դա նորմալ է, ավելին՝ տարիներ առաջ մազերը ներկելն իր համար երազանքի պես մի բան էր: Ըստ Լիլիթի՝ այդ ամենն օրինաչափ է, ավելին՝ իր դպրոցում շատերն են այդպես անում: Այս անգամ Լիլիթը նոր տեսանյութ է հրապարակել՝ հպարտությամբ ներկայացնելով ներկելու ամբողջ գործընթացը: Նշենք, որ Լիլիթը չի խոսում այն մասին, թե քանի տարեկան է՝ իբրև թե դա իր կերպարին խորհրդավորություն է տալիս:
Посмотреть эту публикацию в Instagram
Հղի Սիրուշոն էլ, հավանաբար հոգնելով իր կարգավիճակի մասին քննարկումներից, տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր փորը: Այս ձևով երգչուհին փորձել է վերջ դնել այն խոսակցություններին, որոնց համաձայն՝ ինքը հղի չէ: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը. «Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:
Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ: