Սիրում եմ քեզ… Տեսեք՝ Վահան Թովմասյանի հղի կինը որքան ռոմանտիկ է շնորհավորել նրան ծննդյան առիթով (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 11, 2022

Հունիսի 10-ին դերասան Վահան Թովմասյանի ծնունդն էր: Այդ առիթվո նրա կինը՝ Ջուլիետան, շնորհավորել է սիրելիին: Նա մի քանի հրապարակում է արել: Դրանց կից նա գրել է հետևյալը. «Էն, ինչ ես եմ ցանկանում քեզ, ավելի ճիշտ՝ մեզ, թող մնա մեր փոքր, բայց ջերմ ընտանիքում: Իսկ այստեղ կասեմ, որ շնորհակալ եմ ճակատագրին, որ հանդիպեցի քեզ»: Մեկ այլ լուսանկարին նա ավելացրել էր «Սիրում եմ քեզ» էմոջին:

Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ զույգը սպասում է իր առաջնեկին: Շուտով նրանք ծնողներ են դառնալու: Ջուլիետան ամիսներ առաջ ինստագրամյան սթորիում լուսանկար էր հրապարակել՝  բացահայտելով երեխայի սեռը:Նրանք դուստր են ունենալու: Դիմահարդար Ջուլիետան հաճախ է հրապարակումներ անում՝ ցույց տալով իր գեղեցիկ կարգավիճակը:

Հավելենք, որ նրանք ամուսնացել են նախորդ տարի: Զույգի հարսանիքը բավական մեծ արձագանք էր  ստացել: Մինչ ամուսնությունը ո′չ Վահանի, և ո′չ էլ Ջուլիետայի սոցիալական ցանցերի էջերում համատեղ լուսանկարներ չկային։ Ջուլիետան մի քանի լուսանկար էր հրապարակել միայն նշանադրության օրը։ Զույգն այս առումով մի փոքր տարբերվել էր բոլորից՝ չհանրայնացնելով  իրենց անձնական կյանքը։ Հարսանիքից հետո Վահանը տեսանյութ էր հրապարակել:

«Թեթև անոնս մեր հարսանիքից»,-իր ինստագրամյան էջում հրապարակած փոքրիկ հոլովակին կից գրել էր Վահանը: Նշենք, որ զույգի կնքահայրն է Ռաֆայել Երանոսյանը:Հիշեցնենք նաև, որ Վահանը դերասան, հաղորդավար Վաչե Թովմասյանի եղբայրն է: Ի դեպ, հարսանեկան խնջույքին ներկա էր նաև Վաչեի նախկին կինը՝ Գայանեն: Հիշեցնենք, որ ներկայումս Վաչեն ԱՄՆ-ում է: Ըստ տեղեկությունների՝ նա այլևս Հայաստանում բնակվելու ցանկություն չունի: Վաչեն ներկա չէր նաև եղբոր հարսանիքին:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от 🇦🇲ARMENIA❤️ (@exclusive.armenian)

Ի դեպ, ուշագրավն այն է, որ հարսանեկան խնջույքին ներկա չէր նաև Ռաֆայել Երանոսյանը: Համացանցում հայտնվել էր զվարճալի տեսանյութ, որում Ռաֆայել Երանոսյանի լուսանկարն էր՝ իբրև թե նա որպես կնքահայր նույնպես մասնակցել էր խնջույքին: Ռաֆայելն այդ օրը ստիպված էր հանդես գալ թատրոնում:

 

 

Մեկնաբանություն

Որոնում