Չսիրեցի էս կերպարը, չէի հագնի. Մաշը քննադատել է Աստղիկ Սաֆարյանին (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 14, 2022

Վերջերս բլոգեր Մաշը Look & Face հաղորդման  հյուրն էր: Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի: Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը: Մաշին ներկայացվել է նաեւ երգչուհի Աստղիկ Ալեքսանյանի լուսանկարը:

Մաշի խոսքով՝ իրեն տվյալ կերպարը դուր չի եկել: Մաշը նշել է հետեւյալը. «Չսիրեցի այս կերպարը: Գեղեցիկ մարմին ունի տվյալ մարդը, բայց հագուստը չէի հագնի»: Հիշեցնենք նաեւ, որ հաղորդման շրջանակներում Մաշին նաեւ հարց է հնչել իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ: Մաշը պատասխանել է, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել: «Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել է բլոգերը:

Մաշը նշել է նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու: Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է:«Քրոջս հետ խոսում էինք այն մասին, որ ոնց որ մեզ վրա մեղր քսած լինեն, սակայն սխալ մեղուներ են գալիս»: Նա նաև վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:Մաշի խոսքով՝ անձնականի մասին կխոսի, երբ հասկանա, որ հանդիպել է արժանի մարդու, ում հետ որոշել է ամուսնանալ:

Հիշեցենենք նաեւ, որ հունիսի 10-ին, տեղի է ունեցել ռեփեր  M’Tiko-ի հարսանիքը: Համացանցում կադրեր են հայտնվել զույգի պսակադրությունից: Starnews-ն այս հարսանիքին չէր անդրադառնա, եթե M’Tiko-ն նախկինում հայտնի չլիներ բլոգեր Մաշի հետ ունեցած սիրավեպով: Նշենք, որ Մաշը միայն ներկայումս է փակ պահում իր անձնական կյանքը, օրինակ՝ նա համառորեն չէր խոսում իր եւ Գոշի սիրավեպի մասին: Ժամանակին նա չէր թաքցնում իր եւ Տիգրանի սիրավեպը, ինչպես նաեւ խոսում էր բաժանման պատճառի մասին:

«Ես մեր հարաբերությունների վերջին շրջանում էի դժվար էտապում, երբ դեռ միասին էինք: Վերջին փուլը սթրեսային էր, ներվ կար: Ես տեսակով այնպիսին չեմ, որ փակեմ դուռը, օրերով հաց չուտեմ, չէ… կողքից չեն զգա իմ ցավն ու սթրեսի մեջ լինելը, սակայն կարող եմ շատ ծանր տանել․․․Իհարկե, միասին գեղեցիկ պահեր ենք ապրել, շատ հարցերում նույնիսկ շնորհակալ եմ իրեն, որովհետև օգնել է, խորհուրդներ տվել, թեկուզ աշխատանքային առումով․․․Փորձում էի փրկել հարաբերությունները՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր ընտանիքների գործոնը, սակայն հասկացա, որ առաջին հերթին կարևոր են ձեր հարաբերությունները»,- ասել էր Մաշը Tert.am.life-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նշենք, որ Մաշը նախկին սիրելիի հարսանիքը օրը, ինչպես միշտ, սթորիներ է հրապարակել, սակայն որեւէ ձեւով չի խոսել նրա հարսանիքի մասին: Նա ներկայացրել է իր առօրյան: Մաշը ցույց է տվել, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք է ստացել փողոցում գտնվող դեռահասներից: «Սիրո դրսեւորման ամենամաքուր ձեւը…»,-սթորիներից մեկին կից գրել է Մաշը՝ ներկայացնելով, թե ինչպես են  իրեն ողջունում:

 

Մեկնաբանություն

Որոնում