Նանա ջան, տարիքդ թաքցնում ես, հասկանում ենք, լավ բա հասակդ ինչո՞ւ ես խաբում ու քեզ բոյով կին ներկայացնում (տեսանյութ)

  • Jun 15, 2022

Երգչուհի Նանան տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ իր հասակը է 1.60 սմ է, իսկ քաշը՝ 49 կգ: Նանան խնդրել է իրեն այդ հարցերով այլևս չդիմել: Լավ, Նանա ջան, ինչո՞ւ ես ստում, չէ՞ որ բոլոր այն մարդիկ, ովքեր քեզ գոնե մեկ անգամ հանդիպել են, գիտեն, որ դու ավելի ցածրահասակ ես: Ի դեպ, թերևս, հասակից շատ հայ աղջիկներ են բարդույթավորվում՝ նշելով ոչ իրական թվեր: Տպավորություն է, որ նրանց թվում է, որ կարևորն ինքնավստահ լինելն է:  Ամեն դեպքում շնորհակալ ենք Նանային, որ օրինակ` չի ասել, որ իր հասակը 1.68 սմ է, կարող էր, չէ”:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от NANA (@nana_armenia)

Ի դեպ, Նանան չի սիրում խոսել իր տարիքի մասին, նա երբեք չի նշում, թե քանի տարեկան է: Հավելենք նաև, որ վերջին շրջանում երգչուհին բավական պասիվ է: Նրա  ակտիվությունը սկսվում և վերջանում է ինստագրամյան հրապարակումներով: Փոխարենը, Նանան ըստ լուրերի՝ բազմաթիվ վիրահատություններ է կատարել՝ գրեթե անճանաչելի դարձնելով իր արտաքինը:

Ժամանակ առ ժամանակ Նանան հումորային տեսանյութեր է հրապարակում, որոնցում հաճախ ինքնահեգնանքով խոսում է իր չամուսնացած լինելու մասին, երբեմն նաև ծաղրում է գեր կանանց: Նանան երբեմն նաև ներկայացնում է իր  շքեղ ծաղկեփնջերը: Թե ումից է դրանք ստանում, երգչուհին չի նշում:Հավելենք նաև, որ երգչուհին գրեթե երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին:

 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նանան առողջական խնդիրներ էր ունեցել: Նրան վիրահատել էին:«Շնորհակալ եմ այդքան մեծ սիրո և աղողթների համար: Այստեղ են ասել, որ իզուր չեմ ապրել կյանքս: Ունեի առողջական խնդիրներ, վիրահատություն էինք կատարել, ամեն ինչ շատ լավ է անցել, հուսով եմ, որ շուտով կվերադառնամ իմ Երևան»,-նշել էր Նանան:

Մեկնաբանություն

Որոնում