Տեսեք՝ որքան է մեծացել ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի որդին. նա տեսանյութ է հրապարակել

  • Jun 15, 2022

Իրեն ռաբիսի թագուհի հռչակած եւ ներկայումս ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Անուշ Պետրոսյանը  նոր տեսանյութ է հրապարակել որդու հետ: Հավելենք, որ երգչուհին հաճախ է նաև ամուսնու հետ ջերմ լուսանկարներ հրապարակում, այն դեպքում, որ երբ Ալֆրեդն իրեն հանդիպել էր, վերջինս մեկ այլ կնոջ ամուսինն էր: Սա մենք չենք ասում, սա խոստովանել է անձամբ Անուշը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anush Petrosyan Galstyan (@anush_petrosyan_officialpage)

Դեռևս ամուսնացած տղամարդու կարգավիճակով Ալֆրեդը, տարիներ առաջ եկել էր Երևան, սիրահարվել Անուշին, ինչից հետո բաժանվել է և ամուսնացել Անուշի հետ: «Ֆրեդն ինձ ամեն ինչ տվել է, ծնողներիս թողել եմ Հայաստանում, իսկ նա ինձ ԱՄՆ-ում ամեն ինչ տվել է, որ ես երջանիկ լինեմ, որ ոչ մի բանի կարիք չզգամ»,- անկեղծացել է երգչուհին: Այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ Անուշը մեղավոր չի համարում իրեն Ալֆրեդի ընտանիքը քանդելու մեջ՝ նշելով, որ նրանց ընտանիքում սեր չկար, նրանք միասին էին ապրում պարզապես հանրությանը ցույց տալու համար:

«Ես ընդհանրապես մեղավորություն չեմ զգում, որովհետև շատ կարճ է տևել նրանց ամուսնությունը՝ մոտ 1 տարի, և նա երջանիկ չի եղել իր կնոջ հետ: Չեմ ցանկացել, որ նա իր ընտանիքը քանդի իձ համար»,-խոստովանել է երգչուհին:

Հավելենք, որ Starnews-ն նաև տեղեկացրել էր  երգչուհու անձնական ողբերգության մասին: Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ նրա քույրը՝ 25-ամյա Հասմիկը, մահացել էր: Մահվան պատճառն ըստ հարազատների՝ բժշկական ոչ ճիշտ միջամտությունն էր: «Բժիշկները սպանեցին քրոջս, փոքր վիրահատական միջամտություն էր, որը պետք է արվեր, որպեսզի երեխա ունենար: Վիրահատությունից երեք օր անց պետք է տուն գնայինք, սակայն 7 ամիս պայքարեցինք նրա կյանքի համար: Քրիստոսի նման տանջվեց Հասմիկս: Հասմիկս գեղեցիկ, հարդարված, ուրախ գնացել էր հիվանդանոց, այն էլ այսպեղ եղավ»:

Այդ շրջանում ըստ Անուշի՝ ինքը չէր երգում, իսկ քրոջ մահից հետո մնացել է միայնակ: Հավելենք, որ Անուշը նրա գերեզմանաքարի մոտ տեսահոլովակ է նկարահանել:

Մեկնաբանություն

Որոնում