Exclusive. Չեմ սիրում, որ մարդիկ մոռանում են իրենց անցյալը. King Ruzie-ն՝ իր և Մագա Հարությունյանի սկանդալային վեճի, միմյանց վիրավորելու, տռուսիկի մասին ասած վիրավորանքի մասին (տեսանյութ)

  • Aug 04, 2021

Starnews-ն իր ընթերցողին պատմել է Tik Tok-ից հայտնի դարձած Մագա Հարությունյանի և էպոտաժային Ռուզաննա Բարսեղյանի` նույն ինքը King Ruzie-ի վիճաբանության մասին:

Աղջիկները «հարցերը լուծելու» համար ընտրել էին համացանցը և կարողացել այնպես անել, որպեսզի իրենց անվան շուրջ աղմուկ բարձրացնեն: Երկուսն էլ վերհիշել էին իրենց անցյալը, աստղային հիվանդությամբ տառապելու և միմյանց մասին բամբասելու մասին:

Վիճաբանության մանրամասները ճշտելու և պարզելու՝ ի՞նչ հարաբերությունների մեջ են հիմա, Starnews-ը կապ հաստատեց Ռուզաննայի հետ:

«Փոքրուց երազում էի հայտնի դառնալու մասին, բայց ոչ Հայաստանում: Հետո այնպես ստացվեց, որ այստեղ հայտնի դարձա՝ սկզբում՝ իմ տեսքով, հետո՝ Tik Tok-ի շնորհիվ: Երբ դեռ գրանցված չէի այդ տիրույթում, մարդիկ էլի ինձ ինչ-որ չափով ճանաչում էին, բայց հիմա բոլորն ինձ գիտեն որպես King Ruzie»:

Ռուզաննան ունի բավականին աչքի ընկող կերպար՝ կարմրահեր մազերը և դաջվածքներով պատված մարմինը ոչ ոքի անտարբեր չեն թողնում, իսկ կարծիքները նրա անձի մասին չափազանց հակասական են:

Ինչ վերաբերվում է ընտանիքի արձագանքին նրա ոճափոխության վերաբերյալ, Ռուզաննան անկեղծ գտնվեց և ասաց, որ մայրը երբեմն զայրանում է իր վրա.

«Մայրս ասում է՝ չափերդ մի անցիր, բայց արդեն հարմարվել է իմ կերպարին, իսկ հայրս հազվադեպ է զայրանում, բայց ոչ շատ խիստ»:

Հասարակության արձագանքը, կարծիքները, անգամ մեկնաբանությունները Ռուզաննային սկզբում խոցում էին, հիմա համակերպվել է.

«Հետո սկսեցի մտածել՝ իսկ ինչո՞ւ ծանր տանեմ, եթե դրանք միայն բամբասանքներ են ու ճշմարտությանը չեն համապատասխանում: Իհարկե, ես էլ ունեմ կոմպլեքսներ, բայց ցույց չեմ տալիս դրանք»:

Իր և Մագա Հարությունյանի վիճաբանության և ստեղծված  տպավորության մասին, որ աղջիկներն իրենց համար պարզապես PR արեցին, Ռուզաննան պարզաբանեց.

«Սև PR-ի սիրահար չեմ, պարզապես մոտս այդպես է ստացվում: Իրականում խաղաղություն և ջերմ մարդկային հարաբերություններ եմ սիրում բոլորի հետ: Չեմ սիրում, որ մարդիկ, մոռանալով իրենց անցյալը, իմ հասցեին վատ բաներ են ասում կամ քայլեր անում և փորձում ինձ վարկաբեկել: Ինչ վերաբերվում է Մագային, որպես եզրափակում կասեմ, որ սա մեր անձնական խնդիրն է, ինչքան էլ որ սթորիներով բաներ հասկացրած լինենք իրար: Ես ցանկություն չունեմ խոսելու անիմաստ թեմաներից և շատ ուրախ կլինեմ, երբ ինձ ավելի հետաքրքիր և դրական հարցեր տաք»:

Զրույցի վերջում Ռուզաննան ասաց. «Ապրեք այնպես, ինչպես ուզում եք՝ առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու, բայց չափի մեջ, որպեսզի ճակատագրական սխալներ չանեք»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում