Մագա Հարությունյանը ցույց է տվել՝ ինչպես է լողանում. սկանդալային ու կրqոտ կադրեր՝ լոգարանից (տեսանյութ)

  • Jun 16, 2022

Սկանդալային բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանը բազմիցս ցուցադրել է, թե ինչպես է լոգանք կամ ցնցուղ ընդունում: Այս անգամ նա կրկին լոգարանից համարձակ հրապարակումներ է արել՝ ներկայացնելով, թե ինչպես է լողանում: Կադրերը բավական կրքոտ են ստացվել:

Նշենք, որ բլոգերը, առհասարակ, հաճախ է սեքսուալ ու համարձակ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում,  ինչի պատճառով մշտապես քննարկումների կիզակետում է հայտնվում: Նա կարծես թե, համարձակ ու սեքսուալ լուսանկարներ հրապարակելու որևէ խնդիր չունի:

Օրերս նա սկանդալային ֆոտոշարք էր հրապարակել:«Ժամանակին ընտանիքիս անդամներին հետաքրքրում էր, թե համացանցում ինչ եմ անում, բայց հիմա բացարձակ չեն խառնվում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Մագան:

Հավելենք նաեւ, որ չնայած բաց եւ համարձակ ֆոտոշարքերին՝ Մագան փակ է պահում իր անձնական կյանքը: Մագան միայն ցուցադրում է՝ ինչ ծաղիկներ է ստանում, սակայն չի բացահայտում, թե դրանք ում կողմից են: Ամիսներ առաջ սկանդալային բլոգերը  հարցազրույցներից մեկում առաջին անգամ խոսել էր ընտրյալից բաժանվելու մասին՝ նշելով, որ իր համար շատ ցավոտ է թեման: Մագան չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է եթերում՝ նախկին սիրելիի մասին խոսելիս:

«Էդպես օր չկար, որ չհանդիպեինք: Ցավոք, անցյալով եմ խոսում: Պատճառի մասին չեմ խոսի, որովհետև ինքը կարող ա դեմ լինի: Իրականում իմ կյանքում այնքան էլ շատ չեն եղել հարաբերությունները, որքան որ երևում ա: Բոլորն էլ շփվում են, բայց նորմալ չի, որ շատ հաճախ կարաս սիրես:Ես 24 տարեկան եմ, 24 տարվա մեջ դժվար այդքան սիրած լինեմ, ու հիմա հուզվել եմ, որովհետև իսկապես կորցրել եմ կյանքի ընկեր, ոչ թե որ ես եմ վատը եղել կամ ինքը, մենք բոլորս էլ ունենք մեր վատ կողմերը, բայց մենք իրար ընդունել ենք նենց, ոնց կանք, բայց էդպես ա ստացվել:

Երկուսով հասկացել ենք, որ մեզ դա ա պետք, ուրիշ տարբերակ չենք ունեցել: Ինքը եղել ա էն մարդն իմ կյանքում, ում հետ ես վերաբերվել եմ նենց, ոնց ինքս ինձ: Երբեք չեմ մտածել իրա հետ խոսալուց առաջ, չեմ մտածել, որ կարծիք կարա փոխի: Հեշտ չի նորից տենց մարդ գտնելը: Ես ցավում եմ, որ ամեն ինչ սենց ստացվեց: Մենք ընկերներ ենք, ես իրան շատ եմ սիրում ու ամեն ինչի պատրաստ եմ նրա համար:Նրան շատ շնորհակալ եմ, որ ինքը եղել ա ու սովորացրել է, թե ոնց պետք ա լինի իսկական կողակիցը»,-անկեղծացել էր Մագան:

Հավելենք, որ Մագան օրերս նկարահանվել է Կարեն Ասլանյանի տեսահոլովակում: Նրանք պարբերաբար սթորիներ են ներկայացնում հրապարակման ընթացքից: Մագան նաև սթորի է հրապարակել դերասան Սարգիս Տասչյանի հետ: Տեսանյութում Մագան ասում է հետևյալը. «Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս իմ սրտի առաջին չաղին, մի հատ էլ չաղ տունը ունեմ: Իմ սրտի չաղն ա, երդվում եմ՝ շատ եմ քեզ սիրում: Սրտիկ»: Սարգիսն էլ նշում է, որ ինքն էլ Մագային է շատ սիրում: Տեսանյութին կից Մագան նաև գրել է հետևյալը. «Կարոտած»: Հավելենք, որ դժվար է ասել, թե արդյո՞ք նրանց միայն ընկերությունն է միացնում. թե՞ ոչ: Նշենք, որ վերջին շրջանում Մագան բավական փակ է պահում իր անձնական կյանքը:

 

 

Մեկնաբանություն

Որոնում