Մայա ջան, այս ի՞նչ ես արել շրթունքներիդ հետ… Մայա Պողոսյանն անճանաչելի է դարձել (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 16, 2022

Օրերս Մայա Պողոսյանը ներկայացրել էր, թե ինչպես է խնամում իր մաշկը, մասնավորապես՝ իր այցը կոսմետոլոգի մոտ: Ինչ խոսք, հաճելի է, երբ կինը հետևում է իր արտաքին տեսքին, սակայն մեր աչքից չեն վրիպել Մայայի շրթունքները, որոնք նա այնքան է ներարկել, որ, մեղմ ասած, ոչ բնական տեսք են ստացել:

 

Հավելենք, որ Մայան  միշտ աչքի է ընկել իր կանացիությամբ ու սլացիկ կազմվածքով:Կորպորատիվ միջոցառուներին Մայան մշտապես ներկաների ուշադրության կենտրոնում էր հայտնվում իր շքեղ կերպարների և նրբագեղ արտաքինի համար: Գրեթե բոլոր աղջիկները կերազեին ունենալ Մայայի կազմվածքն ու հասակը:

Պետք է փաստենք, որ վերջին շրջանում նրա արտաքինը քննարկվում է ոչ դրական տեսանկյունից: Սակայն վերջին շրջանում Մայան սարսափելի նիհարել է: Ամիսներ առաջ համացանցային օտատետերից շատերն իրենց անհանգստությունն էին հայտնում՝ մտածելով, որ Մայան առողջական խնդիրներ ունի: Ոմանք նշում են, որ նա անորեքսիկի է նմանվել: Թե իրականում որն է Մայայի այքան շատ նիհարելու պատճառը, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Մայան ամուսնացած է Ավետիս Խախամյանի հետ: Զույգը որդի ունի: Տարիներ առաջ զույգը բաժանվել էր:Նրանք սոցիալական ցանցերի իրենց էջերում փոխել էին ընտանեկան կարգավիճակը: Ավետիսը նշել էր, որ բաժանված է:Սակայն զույգը կրկին միավորվեց որոշ ժամանակ անց:

Վերջերս  Մայան ինստագրամյան իր էջի սթորի հատվածում խորհրդավոր տողեր էր հրապարակել:«Եթե դու չգիտես, թե ինչ ես զգում մարդու հանդեպ, փակիր աչքերդ և պատկերացրու, որ նա չկա: Ոչ մի տեղ: Չի եղել ու չի լինելու: Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»:Դրան կից Մայան գրել է. «Ինչ ճիշտ է»: Տպավորություն է, որ այս տողերն անմիջականորեն կապ ունեն Մայայի անձնական կյանքի հետ:

 

Մեկնաբանություն

Որոնում