Տեսեք՝ ինչպես է Լուիզա Ղամբարյանն անցկացրել իր ծնունդը. ի՞նչ շնորհավորանքներ է ստացել դերասանուհին (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 16, 2022

Երեկ՝ հունիսի 15-ին, դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ծննդյան օրն էր: Նա դարձել է 45 տարեկան: Դատելով դերասանուհու սթորիներից՝ նա չի նշել տարեդարձը, սակայն շատ շնորհավորանքներ է ստացել, որոնք վերահրապարակել է իր ինստագրամյան էջի սթորի բաժնում: Առաջին շնորհավորանքը, որը դերասանուհին հրապարակել էր դստեր կողմից էր:

Նշենք, որ Գաբին լուսանկար էր հրապարակել մայրիկի հետ, իսկ դրան կից գրել էր հետևյալը. «Իմ ամենաուժեղ, ծնունդդ շնորհավոր»: Հավելենք, որ Լուիզան բազմաթիվ շնորհավորանքներ էր ստացել նաև գործընկերներից և ընկերներից:

Հիշեցնենք, որ վերջին տարին իսկապես բարդ էր դերասանուհու համար: Դերասանուհին անձնական կորուստներ էր ունեցել: Լուիզան իրար հաջորդող ողբերգություններ է ապրել. նախ մահացել է Լուիզայի ամուսինը՝ հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը, ապա նաև մայրը՝ Ալլա Մուրադյանը:

Ներկայումս դերասանուհին վերադարձել է իր բնականոն կյանքին, խաղում է թատրոնում, միջոցառումներ է վարում: Հիշեցնենք, որ Լուիզայի ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի նախկին կինը Սոֆի Դևոյանն է: Starnews-ն արխիվային տեսանյութ է գտել, որում Լուիզան անկեղծացել էր իր և Սոֆիի Դևոյանի հարաբերությունների մասին:

Ըստ Լուիզայի՝ Սոֆին իր հարցում գնացել էր կոռեկտ քայլերի և իրենք կարողանում էին շփվել որպես մեծ ընտանիք: Ավելին՝ դուստրը նրա մոտ հաճախում էր պարի դասերի: «Անկախ այն փաստից, որ ես քայլեր եմ արել, Սոֆին նույնպես գնացել է շատ ճիշտ ու կոռեկտ քայլերի:  Մենք իրար հետ չունենք կիսելու ոչ մի բան: Մենք մի մեծ ընտանիք դարձանք»: Լուիզայի խոսքով՝ լավ հարաբերություններ էր կարողացել կառուցել նաև ամուսնու որդու հետ:

 

Մեկնաբանություն

Որոնում