«Բարի լոտոյից» հայտնի հաղորդավարի կյանքում ողբերգություն է. մահացել է նրա եղբայրը (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 17, 2022

Լրագրող, հաղորդավար Վարդան Օնանյանին շատերը կհիշեն «Բարի լոտո-ից: Վերջինս ըստ տեղեկությունների՝ զբաղվում է բիզնեսով:  Օրերս Վարդանը հայտնել է ընտանեկան ողբերգության մասին: Մահացել է նրա եղբայրը:

Վարդանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եղբոր լուսանկարը: Դրան կից նա գրել է հետևյալը. «Ցավով տեղեկացնում եմ, որ երկարատև հիվանդությունից հետո Գերմանիայում վախճանվել է մեր սիրելի եղբայրը՝ Տիգրան Պայքարի Գևորգյանը:Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 17-ին, ժ. 17:00-20:00 «Հաղթանակ» թաղամաս, 1-ին փողոց, 1/19 («Շահումյան» գերեզմանատուն) հասցեում գտնվող «ԷԼԿՈ» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հունիսի 18-ին, ժամը 14-ին: Հիշատակդ վառ, սիրելի եղբայր»:

Հավելենք, որ Վարդանը մասնացկել է 44-օրյա պատերազմին: Նա վիրավորում էր ստացել: Հայատառ ադրբեջանական կայքերը գրել էին, թե նա «սպանվել է»։ Երբ լուրը  տարածվել էր, Վարդանը հիվանդանոցից կարճ տեսանյութ էր հրապարակել. «Ասացի, որ ճիշտ է`վիրավոր եմ, բայց իմ սպանվելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Շատերը զանգում էին՝ Վարդա՛ն ջան, կներես, իմացել ենք, լացել ենք, օղորմաթասդ ենք խմել, ասում եմ՝ լավ է, երկար կապրեմ»։

Նշենք, որ հաղորդավարը չի թաքցնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները: Մեկ անգամ նա գրել էր հետևյալը.
«Կզարմանա՞ք, որ 2022-ին Նիկոլը հրամայի փակել Եռաբլուրը /քանդի, ապամոնտաժի/ և Կառավարությունը որոշում կայացնի տեղում «Բարեկամության այգի» հիմնել կամ տարածքը տրամադրել երկու հարևան երկրների դեսպանատների ու հարակից մզկիթի կառուցմանը:
Ես չեմ զարմանա:
Հիմնավորեմ:

Ովքե՞ր են ամփոփված Եռաբլուրում:
-Նրանք, ովքեր դարձան զինվոր հանուն Արցախի ազատության, հանուն Ադրբեջանի կազմից դուրս գալու, հանուն Հայաստանի հետ միացման կամ Արցախի անկախության:
-Նրանք, ովքեր ընկան Շուշին, Ակնան, Վարանդան, Ջրականը, Կովսականը, Քաշաթաղը, Քարվաճառը ազատագրելու համար մղված մարտերում:
-Նրանք, ովքեր զոհվեցին Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի սահմանները պաշտպանելիս:
-Նրանք, ովքեր հավերժացան Խորհրդային Միության անարդար սահմանները ձևափոխելիս:
-Նրանք, ովքեր բանակ ստեղծեցին:
-Նրանք, ովքեր կռվեցին հայի ու հայրենիքի արժանապատվության համար:
-Նրանք, ովքեր կերտեցին Հաղթանակ:
Հիմա ի՞նչ է ասում Նիկոլը:
-Արցախը հայկական չէ, պիտի մնա Ադրբեջանի կազմում:
-Շուշին դժբախտ ու դժգույն էր:
-Թշնամուն հանձնած շրջանների մասին ոչինչ չի ասում, նույնիսկ այնտեղ մնացած եկեղեցիների մասին:
-Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի սահմանների մասին խոսելիս նշում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին:
-Ամեն պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է ԱդրբԽՍՀ տարածքի ու ինչ որ քարտեզների, այնտեղով անցնող ճանապարհների մասին:
-Հայի արժանապատվության մասին երևի խոսում է… բայց:
-Ասում է՝ հաղթանակ չի եղել, նախկինները ստել են, մեկ է՝ հողերը տալու էին:
-Բանակը կերել են:
Մի խոսքով, ով զոհվել է հանուն հայրենիքի ու հայի, փաստորեն, իզուր է զոհվել, անիմաստ:
Բա, իմաստ ունի՞ անիմաստ զոհերի համար հատուկ տարածք ունենալ:
«Անցնցում» կքանդեն Եռաբլուրն էլ, Հայրենիքն էլ»:

Մեկնաբանություն

Որոնում