Ծովինար ջան, էլի ենք ասում՝ մենակ դեմքը ֆոտոշոփելով չէ. դերասանուհին խայտառակվել է անհաջող նկարի պատճառով (տեսանյութ)

  • Jun 17, 2022

Starnews-ը բազմիցս անդրադարձել է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանին: Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ դերասանուհին ֆոտոշոփը և ֆիլտրերը չարաշահելու սովորություն ունի:  Այս անգամ, սակայն այլ թեմայի ենք ցանկանում անդրադառնալ:

Ծովինար ջան, ախր միայն դեմքը ֆոտոշոփելով չէ, այս անգամ այնպիսի լուսանկարներ ես հրապարակել, որոնցում, մեղմ ասած, ցուցադրել ես կազմվածքիդ թերությունները: Մենք, իհարկե, ըմբռնումով ենք մոտենում տարիքիդ և այն փաստին, որ կրկնակի մայրիկ ես, սակայն կարծում ենք, որ այս լուսանկարները, որոնցում տեսանելի է որովայնդ, կարելի էր չներկայացնել լսարանին:

Հավելենք, որ ֆիլտրով և ֆոտոշոփով հանդես եկող Ծովինարը նշում է, որ ինքը պարզապես ժամանակի ընթացքում կատարելագործվել է, իսկ ֆոտոշոփ, առհասարակ, չի օգտագործում:Դերասանուհին վստահեցնում է, որ ֆոտոշոփի փոխարեն պարզապես դիմահարդարվում: Մեզ էլ մեղադրում է չար եւ նախանձ լինելու մեջ: Մենք արդարանալու փոխարեն պարզապես ներկայացրել էինք նրա առանց ֆոտոշոփի եւ ֆիլտրերի լուսանկարները:

Հավելենք, որ վերջերս Ծովինարին քննադատել էր դերասանուհի Լիկա Մեսրոպյանը: Նա  Look & Face   հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի: Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:

Լիկային ներկայացվել էր նաեւ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետեւյալ լուսանկարը: Ստորեւ ներկայացնում ենք Լիկայի կարծիքը:

«Սխալն ինչումն է… Նախ էս ծունկը, ես էլ ունեմ սենց ծունկ երեխայից հետո, ես երբեք չէի բացի, չէի ցույց տա, հետո սխալ է էս կտրվածքը կոշիկի, որ ոտքը կտրում է էստեղից, էստեղ ծալքեր են առաջացնում, փորիկ է երեւում: Չգիտեմ, ես սենց ակնհայտ թերություններ երեւալու դեպքում չէի հագնի… Բայց ո՞ւմ եմ ես հիմա նեղացնում, ինքն ինչ-որ մեկն է, չէ՞, կարո՞ղ է իմ գործընկերներից լինել: Էլ չհագնես էս շորը, քեզ չի սազում»:

Հիշեցնենք, որ Ծովինարն ու ամուսինը՝ դերասան Նարեկ Հայկազյանը, համարվում են հայկական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը: Իրենց տարբեր հարցազրույցներում նրանք խոստովանում են, որ միասին տարբեր դժվարություններ են հաղթահարել, բայց դա ավելի է ամրապնդել իրենց հարաբերությունները:Նշենք, որ զույգը ունի 2 որդի՝ Անրին և Արշակը:

 

Մեկնաբանություն

Որոնում