Իմ ամենաՌաֆո… Մարիամ Ալեքսանյանը Ռաֆայել Երանոսյանի հետ գրկախառնված տեսանյութ է հրապարակել

  • Jun 17, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել, որում գրկախառնված է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ: Ռաֆայելը նրան հարց է տվել, թե ինչո՞ւ են իրեն բոլորը սիրում: Մարիամը պատասխանել է, որովհետև նա ամենալավն է, ապա հավելել է, որ բոլորն են այդպես ասում: Տեսանյութին կից դերասանուհին ավելացրել է հետևյալ գրությունը. «Իմ ամենաՌաֆո»:

Հավելենք, որ ներկայումս Մարիամը բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Մինչ այդ նա նշանադրված էր դերասան Գոռ Համբարձումյանի հետ: Նրանք միանում և բաժանվում էին, սակայն ի վերջո նշանադրությունը չեղարկելու որոշում կայացրին: Տեւական ժամանակ Մարիամը խուսափում էր որեւէ մեկնաբանություն տալ, նա դա արել էր ինստագրամյան էջում անցկացրած հարց ու պատասխանի ժամանակ, երբ պատասխանել էր հետեւորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք նշանված է:

Մարիամն անկեղծացել էր եւ հետեւորդներին խորհուրդ տվել սովորել չսպասել ոչ մեկին.«Պետք է ընկնեք, վեր կենաք, էլի ընկնեք, բայց բարձրանալու եք, հիշե՛ք. ինձ նման չտապալվեք: Եթե խոսքը սիրուն սպասելու մասին է, մի սպասեք. ձերը գալու է՝ անսպասելի, հեքիաթային: Պարզապես ուժեղանում ես ներքուստ, ու արդեն քեզնից ուժեղին պետք է ընտրես, որ դու թույլ լինես ու մոռանաս իր կողքին քո ապրած ցավը, տապալումները: Իր կողքին ծաղկելու ես, աճես ու զարգանաս: Իսկ հետո հաստատ լավ է լինելու»:

Հիշեցնենք, որ Մարիամը վերջերս է կորցրել իր հայրիկին։ Երիտասարդ դերասանուհին շատ ծանր է  տանում հոր մահվան դեպքը։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում և գրառումներ անում կապված հոր հետ։ Թե որն է եղել դերասանուհու հոր մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Հունիսի 1-ի առթիվ Մարիամը կրկին գրառում էր արել և հրապարակել իր մանկության լուսանկարներից։ «Ես միշտ պաշտպանված եմ եղել, իմ Գև»,- գրել էր Մարիամը։

Հավելենք, որ հոր մահից հետո Մարիամը զգալիորեն նիհարել է: Վերջերս նա մեկնել էր Դուբայ, որտեղ էլ նշել էր իր ծնունդը: Ծննդյան օրը դերասանուհին հուզիչ տեսանյութ էր հրապարակել, որում արտասվում էր: Դրան կից նա գրել էր.

«Ամենաուրախն ու ամենատխուրը… Բարև 25»:

 

Մեկնաբանություն

Որոնում