Դիանա Գրիգորյանի մայրն առողջական լուրջ խնդիր ուներ. չեք կարող պատկերացնի՝ ինչ է պատահել (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 18, 2022

Սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանի մայրը՝ տիկին Ալլան, առողջական խնդիրներ ուներ: Այդ մասին պարզ է դառնում նրա ֆեյսբուքյան գրառումից: Նա հայտնել է, որ բժիշկներն իրեն նոր կյանք են պարգեւել: Ըստ տիկին Ալլայի՝ իր համար վերածնման օր էր: Նա մասնավորապես գրել էր հետեւյալը.

«Այսօր վերածնման օր է, այսօր `անցյալում թողնելով յուրաքանչյուր վտանգ, մենք վերադարձանք տուն առողջ, ուրախ և կյանքով լի: Ու այս պահին կրկին ու կրկին իմ երախտագիտության խոսքն եմ հղում բոլոր նրանց, ովքեր լույս վառեցին նոր կյանքի համար: Շնորհակալ եմ Ձեզ նոր կյանք նվիրելու համար»,-գրել է նա:

Դատելով նրա գրառումից՝ առողջական խնդիրները կապ ունեին սրտանոթային համակարգի հետ: Նշենք, որ լուսանկարին կից տիկին Ալլան հրապարակել է իր եւ դստեր լուսանկարը: Ուշագրավն այն է, որ այս անգամ Դիանան գրառմամբ հանդես չի եկել: Նա արդեն օրեր է, ինչ հրապարակմամբ հանդես չի գալիս, ինչը սովորական չէ Դիանայի համար:

Հավելենք, որ մեկ առիթով Դիանայի հետևորդներից մեկը անդրադարձել էր նրա մայրիկին՝ նշելով, որ թեև չի ճանաչում տիկին Ալլային, սակայն զգում է, որ նա շատ հոգատար է: Ի պատասխան Դիանան գրել էր հետեւյալը. «Մայրս, իմ պահապան հրեշտակն է, իմ գանձը ու իմ սերը»:

Հավելենք, որ Դիանան միշտ առանձնահատուկ ջերմությամբ է խոսում մայրիկի մասին, ով օգնել է նրան նաև երեխաների խնամքի հարցում:Վերջերս նա բավական հուզիչ գրառում էր արել նրա մասին: «Երբ մայրս կողքիս է, տիեզերական զգացողություն եմ ապրում, երբ տուն մտնելով առնում եմ մորս եփած ճաշի հոտը:

Մամ, ուզում եմ , որ միշտ խստաբարո հայացքով նայես ինձ , իսկ ես փոքր երեխայի պես հակադարձեմ` սրտիս խորքում շատ լավ գիտակցելով , որ ճիշտ ես: Երանի ինձ, որ ունեմ քեզ»,- գրել էր Դիանան:

Հավելենք, որ տիկին Ալլան ակտիվորեն շփվում է դստեր բոլոր գործընկերների հետ, ովքեր մշտապես սոցցանցի իրենց էջերում հրապարակումներ են անում նրա հետ:

 

Մեկնաբանություն

Որոնում