Ամբողջ գիշեր… Արա Մարտիրոսյանի կինը լինելու մեջ կասկածվող Լիլիթ Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել (տեսանյութ)

  • Jun 18, 2022

Starnews-ի աչքից չի վրիպել, որ ամիսներ առաջ երգիչ Արա Մարտիրոսյանի կինը լինելու մեջ կասկածվող Լիլիթ Գալստյանը մեկ այլ տղամարդու լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում: Դրան կից նա ավելացրել է Արաքսյա Վարդերեսյանի լեգենդար «Կենացդ խմեմ երգից» հատված:  Նա չի մեկնաբանել, թե ով է լուսանկարի տղամարդը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համացանցում բուռն քննարկվել էր Լիլիթ Գալստյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարը, մասնավորապես՝ նա վրաերթի էր ենթարկել հետիոտներից մեկին: Դեպքի վայրում հայտնվել էր երգիչ Արա Մարտիրոսյանը, ինչից հետո շատերը կարծել էին, որ նա երգչի կինն է:

Նշենք, որ վերջերս Արա Մարտիրոսյանը երևանյան շքեղ ռեստորաններից մեկում նշել էր իր ծնունդը: Լիլիթը Արայի ծննդյան միջոցառումից լուսանկարներ էր հրապարակել, որոնցից մեկում ջերմ գրկախռնված են:

Հիշեցնենք, որ որ վրաերթի դեպքից հետո Womannews.am-ը կապ էր հաստատել Լիլիթի հետ, վերջինս դողացող ձայնով ասել էր, որ ի վիճակի չէ հարցազրույց տալ, իսկ կայքի ճշտող հարցին՝ արդյո՞ք պտտվող լուրերը, որ Արա Մարտիրոսյանի կինն է, արձագանքել էր հետևյալ ձևով. «Գիտեք, հիմա մարդու կյանքն ավելի կարևոր է, քան Արա Մարտիրոսյանի կինը լինելը»։ Արա Մարտիրոսյանն էլ հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ կատարվածի մասին

Հավելենք նաև, որ Արան արդեն 4 տարի է, ինչ ամուսնալուծված է: Նա «Առանց թեմայի» հաղորդման շրջանակներում խոստովանել էր, որ ըստ իրեն՝ ինքը լավ հայր չէ, քանի որ էգոիստ է իր երգի նկատմամբ:

«Նախ ֆիզիկապես չեմ կարողանում որդուս կողքին լինել, երկրորդն էլ կապը կորել է: Տարածությունը, հեռավորությունը, իմ վատ հայր լինելը շատ բան փոխեց… Ես այն հայրերից չեմ, որ որդուն անտերության մատնեմ… Ժամանակը իր տեղը կգցի, հուսամ՝ այդ ժամանակն էլ կլրացնենք: Ես խոսել չեմ սիրում, ինձ մոտ հայացքն ու ժեստը շատ ավելի շատ բաներ կարող են ասել»:

Արայի խոսքով՝ Հայաստանից հեռացել էր, որովհետև իսկապես սիրում էր, իսկ սիրո հետևից պետք է գնալ, իր նախկին կինն էլ իրեն օգնում էր, թեպետ երբ նոր էր հաստատվել ԱՄՆ-ում, օրը 50 դոլարով «պարկետ էր խփում», հետո առաքում էր կատարում օդանավակայանում: Ի վերջո, մեկ տարի չերգելուց հետո կրկին սկսեց երգել, որովհետև չէր կարողանում առանց երգի:Արան նաև խոստովանել է, որ այլևս իրեն թույլ չի տալիս սիրել, սակայն հաճախ է սիրահարվում, սակայն սիրել չի ցանկանում, քանի որ երբ սիրում է, թուլանում է, իսկ իրեն պետք է ուժեղ մնալ: Նա իրեն միայնակ մարդ է համարում: Ըստ Արայի՝ «սեր» բառը պարզապես ջնջել է իր կյանքից:

 

Մեկնաբանություն

Որոնում