2 ամիս հիվանդասենյակում էի, 5 վիրահատություն, գամված էի անվասայլակին… Թամարա Գևորգյանի մասնակցությամբ սարսափելի վթարից հետո այս կադրերը որևէ մեկը չէր տեսել (տեսանյութ)

  • Jun 20, 2022

Դերասանուհի Թամարա Գևորգյանը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է, թե ինչպիսի դժվարություններ է ունեցել սարսափելի ավտովթարից հետո, որը տեղի էր ունեցել նախորդ տարի: Ըստ նրա՝ տվյալ օրն ինքը և մայրը պարզապես վերածնվել էին:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Тамара Геворгян (@tamara_gevorgyan)

Դերասանուհին կադրեր է հրապարակել է նաև հիվանդանոցից, որտեղ մնացել էր 2 ամիս:  «2 ամիս փակված հիվանդասենյակում, 5 վիրահատություն ու լիքը սեր ընկերների ու հարազատների կողմից«,-գրել է Թամարան: Ըստ նրա՝ բժիշկները կռիվ էին տալիս իր քայլելու համար:

Նշենք, որ տևական շրջան Թամարան պարզապես տեղաշարժվում էր սայլակով: Որոշ ժամանակ անց Թամարան հենակներով բեմ էր դուրս եկել:  Չնայած դժվարություններին՝ Թամարան վստահ էր, որ քայլելու է: «Ովքեր հետաքրքրվում են իմ առողջությամբ, ասեմ, որ անցել եմ բոլոր վիրահատություններն ու այժմ կինեզիստի օգնությամբ փորձում եմ ոտքի կանգնել: Քայլելու եմ անկասկած: Ընտանիքս, ընկերներս եւ սիրելիս մի վայրկյան անգամ չեն կասկածել ու այդ հավատի շնորհիվ է, որ ես այսօր առավել, քան երբեւէ վստահ եմ, որ քայլելու եմ: Արհավիրքներն անգամ անզոր են այն սիրո դեմ, որը ես եմ վայելում այսօր»,-գրել նա:

Starnews-ը ավելի վաղ տեղեկացրել էր նաև Թամարայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասները: Դերասանուհին խոստովանել էր, որ վիրահատությունից առաջ իր մորն ասել են, որ կարող են ստիպված լինեն իր ոտքը հեռացնել:

«Հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան: Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը, նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»:

Մեկնաբանություն

Որոնում