Օկսի Ավդալյանն այնքան կարճ զգեստ էր հագել, որ պատահաբար ցույց է տվել ավելին, քան պետք էր (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 20, 2022

Երգչուհի Օկսի Ավդալյանը լուսանկար է հրապարակել, որում նա կարճ զգեստով է: Մեր աչքից չի վրիպել, որ նա պատահաբար ցույց է տվել ավելին, քան պետք էր:

Հարկ է նշել,  որ Օկսին հաճախ է քննադատվում իր կերպարների պատճառով: Համացանցային շատ օգտատերեր գրում են, որ նա ռաբիս է, ավելին՝ փորձում են կրկնօրինակել Լիլիթ Հովհաննիսյանին: Վերջերս բլոգեր Մաշը նրան վուլգար էր անվանել: Մաշը դա արել է  Look & Face հաղորդման շրջանակներում, որի  հյուրն էր:

Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի: Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:  Մաշին ներկայացվել է նաեւ երգչուհի Օկսի Ավդալյանի լուսանկարը:

Բլոգերը նշել է, որ Օկսիի տվյալ կերպարի մեջ իրեն դուր չի եկել հագուստի աչք ծակող լոգոն: Ըստ նրա՝ այդ տարբերակը ինքը չի նախընտրում: Մաշը հավելել է, որ Օկսիի կերպարն իր համար վուլգար է:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում բուռն քննարկվում էր Օկսի Ավդալյանի եւ Սուպեր Սաքոյի հարսանեկան լուսանկարները: Շատերը կարծել էին, թե նրանք ամուսնացել են: Սարոն նույնիսկ սթորի էր հրապարակել, որում մաղթանքներ էր հղել «նորապսակներին»: Նշենք, որ այդ քննարկումների ժամանակ երգիչները լուռ էին:

Ավելի ուշ նրանք ներկայացրին իրենց նոր տեսահոլովակը:  Հավելենք, որ Օկսին եւ Սուպեր Սաքոն ամուսնացած են: Ուշագրավն այն է, որ դեռևս անհասկանալի պատճառներով տեսահոլովակը հեռացրել են YouTube-ից:

Մեկնաբանություն

Որոնում