Սոնա Եսայանը ցույց է տվել ոտնաթաթերը. տեսեք՝ ինչ հրապարակումներ է անում Եգիպտոսից (տեսանյութ)

  • Jun 20, 2022

Սոնա Եսայանը Եգիպտոսում է: Նա ամուսնու՝ հումորիստ Գրիգի հետ մեկնել է իրենց հանգիստը վայելելու: Ինչպես և սպասելի էր, Սոնան բավական ակտիվ է համացանցում: Նախ նա չի բարդույթավորվում և պարբերաբար լողազգեստով լուսանկարներ է հրապարակում, իսկ ավելի ուշ նաև ցույց է տվել իր արևայրուքը:

 

Ի դեպ, վերջին շրջանում հայ հայտնիների սիրելի թեման դարձել է ոտնաթաթերը ցուցադրելը, ինչը, մեղմ ասած, միշտ չէ, որ հաճելի է և էսթետիկ է լինում:

Հավելենք, որ հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը ներկայումս համարվում են հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգը: Ամիսներ առաջ Նրանք որոշեցին հեռուսադիտողներին ներկայացնել իրենց կյանքն ու առօրյան՝ նաև հեռուստատեսությամբ` ռեալիթի շոու ձևաչափով:

Թե՛ Գրիգը, թե՛ առավել ևս Սոնան բավական ակտիվ են ինստագրամյան հարթակում: Հավելենք, որ Սոնան հաճախ է հարց ու պատասխան կազմակերպում, որի ընթացքում շատ են լինում հարցեր՝ կապված զույգի՝ երեխա ունենալու հետ: Սոնայի հղիության թեման մշտապես քննարկման առիթ է:

Հերթական հարց ու պատասխանի ժամանակ Սոնայի հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ոլորտում Սոնան մրցակիցներ ունի: Ի պատասխան պարուհին գրել էր.
«Ես չունեմ: Իրենք ունեն»: Սոնան հպարտացել էր իր պարի դպրոցի աղջիկներով. «Գլուխ գովել չլինի, բայց միշտ են իմ աղջիկները դառնում տարբերվող ու մոտեցումները մեր մասնագիտության հանդեպ այնքան ճիշտ ա, որ ընթացքում բոլորը ուղղակի սկսում են շարժվել ճիշտ ու դառնում հրաշալի պարուհիներ»:

Մեկնաբանություն

Որոնում