Կարծես՝ նոր սիրահարված լինեն… Տեսեք՝ ինչպես են համբուրվում Աստղիկ Ալավերդյանը և Նարբե Պողոսյանը

  • Jun 20, 2022

Նախկինում դերասանուհի, ներկայումս գործարար և բլոգեր Աստղիկ Ալավերդյանը պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով իր ու իր ընտանիքի առօրյան:  Այս անգամ նա հրապարակել է իր և ամուսնու՝ Նարբե Պողոսյանի համբույրի կադրը:

Հավելենք, որ Աստղիկը շատ անկեղծ է համացանցում: Նա ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաներ հաճախ է  կազմակերպում, որի շրջանակներում մեկ անգամ խոսել էր իր եւ սկեսուրի հարաբերությունների մասին:

Աստղիկը նշել է, որ ինքը եւ սկեսուրը քաղաքակիրթ հարաբերություններ ունեն: Ըստ Աստղիկի՝ իրեն շատ սիրում էր Նարբեի հայրը, սակայն նա մահացել է: Հավելենք, որ ըստ ասեկոսեների՝ Նարբե Պողոսյանի ծնողները երկար ժամանակ դեմ էին Աստղիկին, ինչն էլ դարձել էր նրանց տեւական բաժանման պատճառը:

Նրանք միավորվել էին միայն Նարբեի հոր մահից հետո: Հավելենք, որ Աստղիկը հարցազրույցներից մեկում չի թաքցրել, որ ինքը եւ Նարբեն իսկապես խնդիրներ են ունեցել: Աստղիկը հաստատել էր, որ տեւական ժամանակ նրանք բաժանվել էին:

Հավելենք նաև, որ ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ նա նաև խոսել է հեռուստաեթեր չվերադառնալու մասին: Նա պարզապես գրել է. «Հեռուստատեսություն չեմ վերադառնա»: Նշենք, որ Աստղիկը բազմիցս է նշել, որ եթեր վերադառնալու ցանկություն չունի, ավելին՝ վերջերս նա և ամուսինը՝ Նարբեն, առաջարկ էին ստացել վերսկսելու իրենց աշխատանքը հեռուստաեթերում, սակայն զույգը հրաժարվել էր:

Մեկնաբանություն

Որոնում