Սիրում եմ քեզ, պապ ջան… Լիլուն շարունակում է շողոքորթել ամուսնու ծնողներին, ովքեր դեմ էին իրենց ամուսնությանը (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 21, 2022

Երգչուհի Լիլուն շարունակում է սեր խոստովանել ամուսնու ծնողներին: Այս անգամ նա Հայրերի միջազգային օրվա առիթով  հրապարակել է իր և սկեսրայրի լուսանկարը, իսկ դրան կից գրել էր հետևյալը. «Սիրում եմ քեզ, պապ ջան»:

Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ վերջերս Լիլուն «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում խոստովանել է, որ սկեսուրը սկզբնական շրջանում իրեն դժվարությամբ է ընդունել: Ըստ Լիլուի՝ նա իրեն դեմ էր, չնայած դրա՝ սկեսուրի համար կարեւորը որդու երջանկությունն էր:

Մհեր Բաղդասարյանին տված հարցազրույցի ժամանակ Լիլուն անկեղծացել էր՝ նշելով, որ սկզբնական փուլում  Արկադիի հոր հետ իր հարաբերություններն ավելի մտերմիկ էին. նրան հենց սկզբից կարողացել է հայր անվանել:

Ըստ երգչուհու՝ Արկադիի հոր  մեջ իր հորն է տեսել: Լիլուն նաև վստահեցնում է, որ ներկայումս ինքը հրաշալի հարաբերություններ ունի բոլորի հետ, նման ընտանիք հարս գնալու մասին ինքը նույնիսկ չէր կարող երազել:

Լիլուն հաղորդման շրջանակներում պատմել էր նաև  հոր կորստի մասին. «Շնորհակալ եմ Արկադիին, որ իրանով վերագտա պապայիս, որովհետև սկեսրայրս ինձ իսկապես պապա դարձավ: Թվում ա, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց ես շատ եմ կարոտում իրան, շատ կուզենայի, որ Ռոբին ու Մարիային տեսներ, ինքը երազում էր, բայց սկեսրայրս լրացրեց: Ես երջանիկ եմ, շնորհակալ եմ իրան, շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվել ա տենց պապա, որ ես իրա մեջ գտա իմ պապային»,- անկեղծացել է Լիլուն: Հոր մասին խոսելիս երգչուհին չի կարողացել զսպել հուզմունքը:

Ներկայումս բոլոր խնդիրներն անցյալում են, ավելին՝ Լիլուն սկեսուրին շողոքորթելու առիթը բաց չի թողնում: Վերջերս էլ նրա պատրաստած տոլման էր ցուցադրել ինստագրամյան սթորիում: Դրան կից Լիլուն գրել էր հետեւյալը. «Աշխարհի ամենակյանք սկեսուրը: Ամենալավ տոլման. մամայի պատրաստածը»:

Հավելենք, որ  Լիլուն և Արկադին դուստր ունեն՝ Մարիան։ Փոքրիկն արդեն 1 տարեկան է։ Լիլուն միշտ նշում է, որ ամուսինը շատ լավ հարաբերություններ ունի նաև իր որդու հետ և հոր պես է վերաբերվում նրան։ Հավելենք նաև, որ նախքան Լիլուին հանդիպելը Արկադին ամուսնալուծված էր:

Մեկնաբանություն

Որոնում