Ծնողներին կորցնելուց հետո չեք կարող առանց արցունքների կարդալ Օլգա Այվազյանի հուզիչ գրառումը հոր մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 21, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Օլգա Այվազյանը ամուսնությունից հետո դադարել է որպես երգչուհի ներկայանալ: Նա ներկայումս խնամում է իր երկու փոքրիկներին: Դուստրը լույս աշխարհ է եկել 2021 թվականի ապրիլի 10-ին:  Օլգայի որդին՝ Ռոմանը, ծնվել է 2018 թվականին:  Երգչուհին այս շրջանում նաև հարցազրույցներով հանդես չի գալիս:

Հայրերի միջազգային օրվա առիթով Օլգան հուզիչ գրառում է արել. «Կապույտ սրտիկներ բոլոր այն հայրերի համար, ովքեր երկնքում են և չեն կարող մեր կողքին լինել Հայրերի միջազգային օրվա առիթով»:

Հիշեցնենք, որ վերջին տարիները բավական բարդ էին երգչուհու համար: Նա կորցրել էր իր ծնողներին: Նախ մայրիկին, ապա նաեւ հայրիկին:Օլգան ժամանակ առ ժամանակ հուզիչ հրապարակումներ է անում՝ խոսելով իր դատարկության մասին:

Օլգայի մայրը մահացել էր ծանր հիվանդության հետևանքով: Երկար ժամանակ պայքարում էին նրա առողջության համար, սակայն, ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Հավելենք նաև, որ թեպետ Օլգան չի երգում՝ բավական ակտիվ է համացանցում: Նա պարբերաբար ներկայացնում է, թե ինչպիսի շքեղ պայմաններում է ապրում:Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Օլգայի ամուսնու հայրը նախկինում պաշտոնյա էր: Օլգան ամուսնու երկրորդ կինն է:

Մեկնաբանություն

Որոնում