Տեսեք՝ սարսափելի ավտովթարից հետո ինչ շքեղ մեքենա է գնել Էլեն Ասատրյանը (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 22, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր մեքենա է ձեռք բերել: Նա ինստագրամյան սթորի է հրապարակել, որում ցուցադրել է իր նոր մեքենան: Նշենք, որ վերջերս դերասանուհին վթարի էր ենթարկվել: Էլենը մանրամասներ էր ներկայացրել ավտովթարից: Նա նշել էր, որ իր երկրորդ ծնունդնն էր:

Հավելենք, որ Էլենը բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է նաեւ հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Դրա շրջանակներում վերջերս դերասանուհուց հետաքրքրվել են, թե նա ինչ կարծիք ունի այն մասին, երբ երկու աղջիկ հարաբերություններ են ունենում: Էլենը նախ նշել էր հետևյալը.«Քանի որ դուք ներկա պահին գլոբալ հարց եք ուղղում, կպատասխանեմ: Ինձ մեկ է…»:

Ապա հավելել էր. «Բայց վաղուց նամակներով սեր եք խոստովանում, միանգամից ասեմ, որ սխալ հասցեով եք եկել, ընկերուհի»: Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Էլենն այլեւս չի շփվում իր վաղեմի ընկերուհի Ժաննա Բուտուլյանի հետ: Այդ մասին վերջինս խոստովանել էր Look & Face հաղորդման շրջանակներում: Նա անդրադարձել էր այն թեմային, որ այլեւս մտերիմ չէ դերասանուհի Էլեն Ասատրյանի հետ, ավելին՝ նախկինում մտերիմ ընկերուհիները միմյանց չեն հետեւում Ինստագրամում:

Ժաննան ասել է, որ չի սիրում խոսել նման թեմաների մասին, քանի որ այն միայն իրեն չի վերաբերում: «Պատճառները կարող են տարբեր լինել… Իրավունք չունեմ այդ մասին խոսելու: Օրինակ՝ կարող է, որ մենք պարզապես տրամադրության մարդ ենք եւ պահի տակ ենք նման բան արել: Հետեւելն այդքան կարեւոր չէ: Ինձ նույնիսկ մեկ անգամ մայրիկս է ջնջել իր ընկերներից, դա կարող ոչինչ չնշնակել, բայց կարող է եւ նշանակել: Հետեւելը կարեւոր չէ…Ես մի զգացողություն եմ ունենում, երբ սկսում եմ չշփվել մարդու հետ, հասկանում եմ, որ այդ մարդն ինձ չի սիրում եւ չի հարգում»,-նշել է Ժաննան:

Իսկ ճշտող հարցին՝ արդյո՞ք հիմա ինքը եւ Էլենը շփվում են, Ժաննան ասել էր,  որ դա որեւէ մեկին չի վերաբերում: Ի դեպ, տարիներ առաջ էլ ընկերուհիները վիճել էին, սակայն նրանջ հաջողվել էր կրկին մտերմանալ: Էլենն այս առիթով ոչինչ չի մեկնաբանում:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում