Մահացել է ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Պիեռ Նարցիսը: Նա 45 տարեկան էր: Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Վալերիա Կալաչևան:
«Շնորհակալ եմ միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո, Պա… Դու հավերժ կլինես մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն մեր գեղեցիկ դստեր համար: Հանձնում եմ քեզ Ամենակարողին: Բարություն, խաղաղություն և սեր»,- գրել է Կալաչևան։
Երգչի կինը չի նշել մահվան պատճառը: Նախնական վարկածով Պիեռ Նարցիսի մահվան պատճառը երիկամի անհաջող վիրահատությունն է եղել: Հավելենք, որ հայ հանդիսատեսին Պիեռ Նարցիսը հայտնի էր «Фабрика звёзд» նախագծից:
Երգչի, թերևս, ամենահայտնի երգը «Шоколадный заяц» հիթն էր։ 2000-ականներին նրա երգերը մեծ մասսայականություն էին վայելում: Ի դեպ, նա երգ էր կատարել նաև Արամ Ասատրյանի երգի հիման վրա: