Շուտով մեկ տարի կլինի առանց Գևորգ Եղիազարյանի… Կհուզվեք, երբ տեսնեք՝ ընկերներն ինչ հուզիչ քայլ են արել նրա հիշատակի համար (տեսանյութ)

  • Jun 22, 2022

Սիրված հաղորդավար, հանդիսավար, բազմաթիվ երգերի հեղինակ Գևորգ Եղիազարյանը մահացել է նախորդ տարի՝ հունիսի 25-ին, ԱՄՆ-ի իր տանը: Վերջինս սրտի հետ կապված խնդիրներ ուներ, իսկ մահից օրեր առաջ էլ պավաստվել էր կորոնավիրուսի դեմ:  Հաղորդավարի ամերիկաբնակ ընկերները նրա տարելիցի համար արարողակարգ են անցկացնելու:

Գևորգի մտերիմ ընկերներից էր նաև երգչուհի Անչոկը: Վերջինս  «Tete A Tete» հաղորդման շրջանակներում խոստովանել էր, որ իր կյանքի ընթացքում բազմաթիվ ընկերների էր կորցրել:  Զրույցի ընթացքում պարզ էր դարձել, որ Գևորգը մահվանից առաջ հաղորդագրություն էր ուղարկել Անչոկին՝ գրելով, որ մարդիկ շատ հաճախ անտարբեր են մեկը մյուսի հանդեպ և հազվադեպ են կարողանում ասել, թե ինչքան են սիրում դիմացինին:

«Գևորգին ճանաչում եմ 2000 թվականից, 8 տարի միասին օր ու գիշեր աշխատել ենք, այսինքն՝ մեր ամեն օրն անցել է իրար հետ: Իմ կյանքում ծանր կորուստ է եղել, սակայն, երևի թե, այն ժամանակ երիտասարդ էի, և ավելի խորը չէի մտածում: Ես կարող եմ շատ սիրել, բայց չարտահայտվել, սակայն Գևորգի մահից հետո հասկացա, որ պետք է արտահայտվել, որովհետև երբեք չգիտեք՝ դու վաղը կտեսնե՞ս այդ մարդուն, թե չես տեսնի, և այստեղ տարիքը կապ չունի: Հետաքրքիրն այն է, որ Գևորգի մահից հետո ես զանգում եմ իմ ընկերներին ու վերջում անպայման ասում եմ, որ ես իրենց շատ սիրում եմ: Ես միշտ ասում եմ, որ ես գործով եմ ապացուցում, որ շատ սիրում եմ, բայց մենակ գործով չէ, պետք է նաև ասես: Վերջին անգամ Գևորգին նրա մահվանից 4 օր առաջ էի տեսել, երբ ուրախության էր մասնակցում: Ինքն այն տեսակ էր, որ այնպես էր ուրախանում, ոնց որ վերջին անգամ»:

Հավելենք, որ Գևորգի ընտանիքը որոշում էր կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան, սակայն նախքան դա ԱՄՆ-ում տեղի էր ունեցել նրա հոգեհանգիստը: Գևորգի մահից հետո Starnews-ը ներկայացրել էր նաև  հաղորդավարի մասնակցությամբ «Քաղցած սպասում են» հաղորդման հետաքրքիր դրվագները, որի ժամանակ Գևորգը բացահայտել էր, թե ինչու էր հեռացել Հայաստանից: Հաղորդման տվյալ թողարկումը նկարահանվել էր տարիներ առաջ:

Ըստ հաղորդավարի՝ ԱՄՆ-ում գտել էր խաղաղություն, որը չկար Հայաստանում, իրեն դժվար էր ապրել լավ, երբ օրինակ՝ եղբայրը և ընկերը ֆինանսական խնդիրներ ունեին: Գևորգի պնդմամբ՝ ինքը լավ էր վաստակում և Հայաստանում, և ԱՄՆ-ում, թեպետ հայրենիքը շատ էր կարոտում, ինչն էլ երևում էր նույնիսկ նրա հեղինակած երգերում: Գևորգը նաև խոստովանել էր, որ մոտ 7 ամիս ԱՄՆ-ում շիշը ձեռքին էր անցկացնում, քանի որ հոգեբանորեն դժվար էր նոր վայրում ինտեգրվելը:

Հավելենք, որ Գևորգն անդրադարձել էր նաև այն թեմային, թե ինչու չի ամուսնանում՝ նշելով, որ ամուսնանալ ուղղակի այդ քայլն անելու համար, չէր ցանկանում առանց սիրո ամուսնանալ, հիմքում պետք է սեր լիներ:

Հիշեցնենք, որ  Գեւորգ Եղիազարյանը մոտ տասը տարի ԱՄՆ-ում ապրելու ընթացքում բավական հաջողակ էր իր գործում: Նա նկարահանվում էր սերիալներում, վարում միջոցառումներ, իսկ վերջերս էլ ուներ իր հեղինակային շոու ծրագիրը, որի հյուրերն էին ամենազդեցիկ և հետաքրքիր մարդիկ:

Մեկնաբանություն

Որոնում