Ամեն օր հեկեկում էի Գոհարի պատճառով…Գոհար Ավետիսյանի նախկին ամուսնուց նման խոստովանություն չէիք սպասում (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 22, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի  ամուսինը՝ Սերգեյը, ամուսնալուծությունից հետո բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է ինստագրամյան հարց ու պատասխաններ կազմակերպում: Դրա շրջանակներում նրան, ինչպես եւ սպասելի է, ամենից շատը հարցեր են հղում նախկին կնոջ վերաբերյալ: Հետեւորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք նա արտասվել է Գոհարի պատճառով:

Սերգեյը հեգնական պատասխան է տվել` նշելով հետեւյալը. «Հեկեկում էի ամեն օր, միայն հիմա եմ հանգստացել»: Հավելենք, որ ավելի վաղ Սերգեյին խնդրել էին Գոհարին նկարագրող 5 բառ գրել: Սերգեյը պատասխանել էր հետեւյալ ձեւով. «Գեղեցիկ, անկրկնելի, միակ, սիրելի, քաղցր»: Ի դեպ, ինստագրամյան հարց ու պատասխանի շրջանակներում Սերգեյը նաեւ խոսել էր այն մասին, որ Գոհարին սխալ մարդիկ են շրջապատում:

Սերգեյը նախկին կնոջ «ընկերների» վերաբերյալ նշել էր, որ վերջիններս դիմահարդարի կողքին են միայն գումարի համար, ավելին՝ առաջինը հենց նրանք թիկունքից դանակ կմտցնեն: Ըստ Սերգեյի՝ ժամանակն ամեն ինչ ցույց կտա:Հավելենք, որ հարց ու պատասխանի շրջանակներում Սերգեյին նաեւ հարց էր հնչել՝ արդյո՞ք կցանկանար միանալ Գոհարի հետ: Սերգեյն անկեղծորեն նշել է, որ կցանկանար, սակայն միայն մի դեպքում, եթե Գոհարի կյանքում չլինեին այն մարդիկ, ովքեր նրա կողքին են: Ըստ Սերգեյի՝ մինչև նրանք Գոհարից ամեն բան չկորզեն, չեն հեռանա և չեն թողնի, որ նա հանգիստ ապրի:

Սերգեյի խոսքով՝ նրանք Գոհարին կդժբախտացնեն, սակայն դիմահարդարը դա դեռ չի գիտակցում:Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը:Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ: Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:

Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում: Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են:

 

Մեկնաբանություն

Որոնում