«Ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով». Բժիշկը պատմել է Յուրի Շատունովի մահվան մանրամասները (տեսանյութ)

  • Jun 23, 2022

Երեկ երեկոյան մահացած Յուրի Շատունովն ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով։  Այս մասին հայտնել է Դոմոդեդովոյի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Օսիպովը։ Բժշկի խոսքով հոսպիտալացման պահին երգիչը գտնվել է կլինիկական մահվան վիճակում։

Թե ինչ գործոններ կարող էին նպաստել երգչի վիճակի կտրուկ վատթարացմանը, բժիշկը դժվարացել է ասել։ Միայն կարող եմ ասել, որ ինֆարկտը թարմ չէր, գրեթե մեկ օրվա վաղեմություն ուներ։

Բժիշկները Յուրի Շատունովի կյանքի համար պայքարել են ընդհանուր առմամբ մեկուկես ժամ. աշխատել են մի քանի սրտաբան, ռեանիմատոլոգ, նյարդաբան, սակայն մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության հետևանքով։

Հիշեցնենք, որ Յուրի Շատունովի մահվան մասին հայտնի դարձավ հինգշաբթի օրը՝ հունիսի 23-ին։ Երգիչը 48 տարեկան էր։ Նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից։Տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել էր հոլովակ, որտեղ ցույց է տրվում Շատունովի կյանքի վերջին րոպեները ։

Մեկնաբանություն

Որոնում