«Չէին սպասումը»՝ Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի տանը՝ նրանց դստեր եւ նրա ընտանիքի ողբերգական մահից հետո. կադրերում երեւացել է դստեր տունը (տեսանյութ)

  • Jun 24, 2022

Օրերս «Չէին սպասում» հաղորդումը հյուրընկալվել էր երիտասարդ դիզայներ Անժելա Հեքիմյանին: Վերջինս իր ստեղծած զարդերի բրենդն ունի: Անժելան սիրված դերասաններ Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի թոռնուհին է: Նշենք, որ նկարահանմանը մասնակցել էին նաեւ սիրված դերասանները: Արմեն Մարությանի խոսքով՝ Անժելան իր սիրելի թոռնուհին է, քանի որ հենց նրա շնորհիվ է առաջին անգամ պապիկ դարձել:

Հավելենք, որ նկարահանման ընթացքում Անժելան ցույց էր տվել նաեւ հարեւանությամբ գտնվող մորաքրոջ առանձնատունը՝ նշելով, որ նրանք ֆիզիկապես իրենց հետ չեն: Հիշեցնենք, որ Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի դուստրն ընտանիքի հետ ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել:

2020-ի օգոստոսի 9-ին սարսափելի ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Արմեն Մարությանի փեսայի մեքենան բախվել էր բեռնատար մեքենայի հետ: Վթարի հետևանքով վերջինս և նրա ընտանիքի 3 անդամները՝ կինը և երեխաները, տեղում մահացել էին:
Արմեն Մարությանը և Ալլա Վարդանյանը այդ ողբերգությունից հետո կարողացել էին ուժ գտնել և կրկին վերադառնալ իրենց աշխատանքին:

«Գիտեք, մարդ կամ պիտի կարողանա հաղթահարել իրեն բաժին հասած փորձությունները, կամ էլ, առհասարակ, չապրի: Իսկ այդպես չի կարելի: Այդպես, հաղթահարելով ցավս և միաժամանակ տուրք տալով մասնագիտությանս, համաձայնեցի նկարահանվել»,-նշել էր Արմեն Մարությանը հարցազրույցներից մեկում:

Ավելի վաղ Starnews-ն եզակի կադրեր էր գտել, որոնք նկարահանվել էին տարիներ առաջ «Երջանկության մեխանիկա» հաղորդման շրջանակներում:Արմեն Մարությանը և Ալլա Վարդանյանը հաղորդմանը հյուրընկալվել էին իրենց դուստրերի և թոռների հետ: Ավտովթարի զոհ դարձած Թամարան այդ շրջանում դեռ մեկ որդի ուներ:

 

Մեկնաբանություն

Որոնում