Աննա Թովմասյանի վրա կաշին ու ոսկորներն են մնացել, իսկ նա երազում է նիհարելու մասին. Աննան հոգեբանական խնդիրներ ունի՞ (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 24, 2022

Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է մանրամասներ իր առօրյայից՝ ինչ է պատրաստում, որտեղ է վայելում իր ժամանցը եւ այլն:  Նույնիսկ ուժգին երկրաշարժի ժամանակ Աննան նախընտրում էր իստագրամյան սթորի հրապարակել: Մի շրջան Աննան եւ Արամեն ցույց չէին տալիս իրենց երեխաներին, սակայն հիմա «տեղը հանում» են: Դժվար է ասել, թե նախկինում երեխաներին ցույց տալու մեջ ինչ խնդիր էին տեսնում, որն իսպառ անհետացել է հիմա: Բայց այս անգամ այս մասին չէ, որ ցանկանում ենք խոսել:

Արդեն երկար ժամանակ է, ինչ Starnews-ի աչքից չի վրիպել, որ բարձրահասակ եւ սլացիկ Աննան «պայքարում» է ավելորդ քաշի դեմ: Նա ներկայումս քաշ է կորցրել, ինչի առիթով ոգեւորված սթորիներ էր հրապարակել: Տպավորություն է, որ Աննան հոգեբանական խնդիրներ ունի, քանի որ ավելորդ քաշ, որի դեմ պետք էր պայքարել, երբեք չի ունեցել:

Հիշեցնենք, որ Արամեն և Աննան ամուսնացած են 2012 թվականից: 4 տարի ամուսնացած լինելուց հետո նրանք Սաղմոսավանքում պսակադրվեցին: Արամեն երազ էր տեսել, որ երբ եկեղեցում պսակադրվեն, երեխա կունենան: Երազն իրականացել էր, պսակադրությումից մեկ ամիս անց Աննան իմացել էր, որ երեխայի է սպասում:

 

Զույգի երկրորդ երեխան ծնվել է 2019 թվականին: Որդի ունենալն ու նրան իր հանգուցյալ հոր հիշատակին անվանակոչելն Արամեի վաղեմի երազանքն էր: Արամեն ու Աննան նախկինում ցույց չէին տալիս երեխաների դեմքը, սակայն երգչի «Ես ու դու» տեսահոլովակում զույգն առաջին անգամ ցույց տվեց նրանց:

Հավելենք, որ Աննան նախքան Արամեին հանդիպելն իր ուժերն էր փորձում երգարվեստում, սակայն ամուսնանալուց հետո Աննան երգում է միայն ամուսնու հետ: Հիշեցնենք, որ մի շրջան զույգը տեղափոխվել էր ՌԴ, սակայն կրկին Հայաստանում ապրելու որոշում էր կայացրել:

«Շատ ցավալի էր, երբ Մոսկվայից խոսում էի Հայաստանում ապրողների հետ, և բոլորն ասում էին՝ ինչո՞ւ եք վերադառնում, մենք ուզում ենք արտագաղթել: Ավելի ցավալի էր, որ այդպես էին մտածում մեր քաղաքին օգուտ բերող մարդիկ, բայց եթե բոլորը գնան, ի՞նչ պետք է լինի մեր երկրի վիճակը:

https://youtu.be/SRldr0aDcok

Հիմա, երբ դրսում տեսնում եմ ծանոթներիս, իհարկե, ուրախանում են, որ վերադարձել ենք, բայց հարցնում են՝ ինչո՞ւ, ի՞նչ պետք է անեք այստեղ: Իմ պատասխանն է՝ ինչպե՞ս ինչու, սա իմ երկիրն է, այստեղ ես տանն եմ: Մենք եկել ենք աշխատելու, արարելու, օգտակար լինելու մեր երկրին»,- նշել էր Աննան հարցազրույցներից մեկում:

 

Մեկնաբանություն

Որոնում