Տեսեք՝ նշանադրվելուց հետո Մենչի դուստրը Դիսնեյլենդում սիրելիի հետ ինչ շքեղ ժամանց է ունեցել (տեսանյութ)

  • Jun 24, 2022

Պրոդյուսեր, հաղորդավար Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան,  սիրելիի հետ Դիսնեյլենդից նոր լուսանկարներ է հրապարակել: Դրանց կից Էլինան գրել է. «Դիսնեյի օր իմ սիրո հետ»:

Հավելենք, որ Էլինան երիտասարդ դիզայներ է: Նա վերջերս է նշանադրվել: Էլինան արդեն երկար ժամանակ է, ինչ սիրելի ունի: Մենչը հրապարակումներ էր արել դստեր նշանադրությունից: «Շնորհավոր, իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ շա՜տ»,- հրապարակված կադրերին կից գրել էր Մենչը։ Ի դեպ, երգիչ Սարգիս Եղիազարյանը երեկոյի ընթացքում Էլինային նվիրված երգ էր կատարել: Հավելենք, որ երեկոյի ընթացքում ելույթ էր ունեցել նաև Քրիստինե Պեպելյանը:

Նշենք, որ Էլինայի սիրելին նույնպես բնակվում է ԱՄՆ-ում:Ի դեպ, ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է:

Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:

Մեկնաբանություն

Որոնում