Հայկոյի մահից հետո Անահիտ Սիմոնյանը որոշել է էլ չերգել (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 24, 2022

Անահիտ Սիմոնյանն օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որ շրջանակներում հետեւորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք կլինի նոր երգ: Երգչուհին, ով ժամանակին խոստովանում էր, որ երգելն աշխարհում ամենաշատն է սիրում, նշել է հետեւայլը. «Երեւի էլ չի լինի»: Հավելենք, որ Անահիտի համար շատ երգեր գրում էր հենց Հայկոն:

Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նույն հարց ու պատասխանի շրջանակներում նրան հարցրել էին՝ իրականում ինքն ուրա՞խ է, թե՞ ձեւացնում է: Անահիտը լակոնիկ պատասխան էր տվել՝ նշելով. «Ե՜վ, եւ՜»:

Հավելենք, որ Հայկոյի մահից հետո Անահիտը տևական ժամանակ հրապարակումներ էր անում միայն նախկին ամուսնու վերաբերյալ: Նա գրում էր, որ իրեն շատ դժվար է առանց Հայկոյի: Ըստ Անահիտի՝ ինքը երբեք նախկինը չի լինելու: Մեկ այլ ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ Անահիտը կրկին խոսել էր Հայկոյի մասին:

«Նա ոչ մեկին չէր ցույց տալիս իր հոգու ցավը: Այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր»,-գրել էր երգչուհին: Նա անկեղծացել էր,  որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը: Չնայած դրան՝ Անահիտը փորձում է անդադար ցույց տալ, թե որքան ուրախ է ինքը:

Մենք նաև տեղեկացրել էինք, թե ամիսներ առաջ որքան ինքմոռաց էր պարում Անահիտն իր աշխատակիցների  համար կազմակերպած խնջույքին: Դրան, իհարկե, հաջորդել էին համացանցային օգտատերերի քննադատությունները, սակայն, կարծես թե, դրանք Անահիտին չէին հետաքրքրում: Այդ քննարկումներից հետո նա իր ընկերուհիների հետ մասնակցել էր արաբական խնջույքի, որի ժամանակ ցուցադրել էր իր ուրախ ժամանցը:

Վերջերս էլ Անահիտը որդու ծննդյան առիթով իսկական տոն էր կազմակերպել նրա համար: Նա նաեւ հանդես էր եկել հուզիչ գրառմամբ: «Սկսեմ շնորհակալությունից: Անսահման շնորհակալ  եմ Աստծուն  նման որդու համար:

Ես շնորհակալ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, որ 10 տարիների ընթացքում Արմանը նրանից այնքան բարություն, ջերմություն և
խորհուրդներ է ստացել, որ կհիշի ամբողջ կյանքում… 

Շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման և այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք և շարունակենք ապրել։

Շնորհակալ եմ Արմանին, որ նա ինձ մայրանալու հնարավորությունը տվեց, և մեզ որպես ծնող ընտրեց:Սա նրա առաջին ծննդյան օրն է առանց հայրիկի, բայց համոզված եմ, որ Հայկոն ամեն ինչ տեսնում է և ուրախ կլինի, եթե Արմանը երջանիկ լինի»։ Ի դեպ, Արմանի ծննդյան օրն նրանք այցելել էին նաեւ Հայկոյի շիրիմին:

Մեկնաբանություն

Որոնում