Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանի հարսանիքն է:
Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել կնոջ հետ:
Մենք նաեւ տեղեկացրել էիք, որ նրա ընտրյալը Լուսի Վանա Կարապետյանն է:
Վերջինս արևմտահայերենով լուրերի մեկնաբան է «Առաջին ալիքում»: Նա բավական ակտիվ է համացանցում: Հաճախ է հրապարակումներ անում: Ժամանակ առ ժամանակ նրա հրապարակումներում կարելի է հանդիպել նաեւ սիրելիին, սակայն նրանք նախընտրում են իրենց հարաբերությունները չհանրայնացնել: