Դուբինկեքով հասնում եք, ավտոս ջարդում, խփում եք գլխիս. ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել Սոս Կարապետյանին (տեսանյութ)

  • Jun 26, 2022

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծի են ենթարկել  դերասան Սոս Կարապետյանին: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջի եթերում:

«Սվետաֆոռի տակ կանգնած, դուբինկեքով հասնում եք ու հետեւիցս խփում եք, ավտոս ջարդում եք, խփում եք գլխիս, ուզում եք ինձ սպանեք, գիտեք՝ վախենալո՞ւ եմ ձեզանից: Չեմ վախենում, ոչ ձեզանից, ոչ մեռնելուց»:,-ասել է նա:

Սոսը հորդորել է իրեն ծեծողները մի քիչ թասիբ ունենան: Նա նշել է, որ իր հեռախոսահամարը կա իր կայքում, կարող էին զանգել, ինքը բոլորին կտար պատասխաններ:

«Հայերը, էլի հայերը, ահավոր վիրավորված եմ, էս էր, որ մարդիկ մտնում են էջերով խոսալ ու վիստուպատ են  լինում»:

 

Մեկնաբանություն

Որոնում