Անժելա Սարգսյանը հանուն բարտերի ցույց է տվել իր ոտնաթաթերը (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 27, 2022

Starnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ չգիտես՝ ինչու հայ հայտնիների շրջանում նորաձեւ է դարձել ոտնաթաթերը ցուցադրելը: Իհարկե, նրանք հաճախ դա անում են նաեւ հանուն բարտերի, նախընտրելով՝ հանուն անվճար սպասարկվելու համայն հայությանը ցուցադրել իրենց ոտնաթաթերը: Այս անգամ այս «թրենդին» միացել է ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանը: Նա այս քայլին է գնացել հանուն բարտերի:

Հավելենք, որ Անժելան հաճախ է քննադատության ենթարկվել իր շրթունքների պատճառով: Չնայած քննադատությանը՝ դերասանուհին վստահեցնում է, որ շրթունքների ծավալը միայն տարիներ առաջ է մեծացրել: Օրերս դերասանուհին ինստագրամյան իր էջում ցուցադրել է, թե ինչպես է մեծացնում շրթունքները: Անժելան կատակել է՝ նշելով, որ այնքան շատ է խոսվել իր շրթունքների մասին, որ որոշել է կրկին ներարկում անել: Թերեւս, այդ քայլին գնացել է, քանի որ ներարկումն արվում էր անվճար, փոխարենը, դերասանուհին գովազդում էր տվյալ մասնագետին:

Առհասարակ, տպավորություն է, որ Անժելան չի վախենում քննարկումներից եւ քննադատություններից: Նա վերջերս մասնակցել էր Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդմանը, որի շրջանակներում բավական քննադատել էր հայ առաքելական եկեղեցուն: Նա խոսել էր այն մասին, որ ԱՄՆ-ում հաճախում է եկեղեցի, որն առաքելական չէ: «Աշխարհի եկեղեցիների շարքում հայ առաքելական եկեղեցին փոքր տեղ է զբաղեցնում` իր արած գործով եւ հետեւորդների քանակով»,-նշել էր Անժելան:

Դերասանուհու խոսքով՝ գտել է իր ցանկացած եկեղեցին.«Այն եկեղեցին, ուր այցելում եմ, իմ երկար տարիների աղոթքների պատասխանն է: Այնտեղ ես ծնվում, աճում ու զարգանում եմ, ինձ սպառում եմ որպես քրիստոնյա»: Անժելան խոստովանել է նաեւ, որ մարգարե դառնալու ճանապարհին է, ինչը միայն վերջերս է բացահայտել: Մհեր Բաղդասարյանն էլ, լսելով նրա մտքերը, հետեւյալ համարձակ հարցն էր ուղղել նրան.«Ո՞ւր էր քո Աստվածը, երբ դու հայնտվեցիր սեքս սկանդալում, ո՞ւր էր քո Աստվածը, երբ պ**ռնո նկարներդ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում»:

Դերասանուհին առանց բարկանալու պատասխանել էր, որ երկար ժամանակ մտածում էր, թե ինչու էր Աստված թույլ տվել այդ ամենը, չէ՞ որ շատ մարդիկ են կարողանում անել դա եւ «մարսել» այդ ամենը:«Երկար էի տանջվում, միայն հիմա եմ ստացել դրա պատասխանը: Պետք է ստանաս որոշակի օծություն, որպեսզի կարողանաս անել որոշակի բաներ: Ես վերջերս սկսել եմ մարդկանց դեւերից ազատել եւ աղոթել նրանց համար, որպեսզի բժշկվեն, իսկ ամենաշատն Աստված ինձ օգտագործում է խոցված մարդկանց համար»:

Հավելենք նաև, որ իր արտաքինի համար ժամանակ առ ժամանակ քննադատվում է նաև դերասանուհու դուստրը՝ Եվան: Նա ընդամենը 16 տարեկան է, սակայն համացանցային շատ օգտատերերի կարծիքով՝ փորձում է իր տարիքից մեծ երևալ: Նա ներկել է վարսերը, ինչպես նաեւ շպար է օգտագործում, որն իրեն եւ իր տարիքին համապատասխան չէ: Նշենք, որ Եվան այս շրջանում կրկին մայրիկի հետ է բնակվում:

Starnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ Եվան,  տեւական ժամանակ մայրիկի հետ չէր բնակվում:Ըստ Անժելայի՝ սկզբնական շրջանում, երբ դուստրը տեղափոխվել էր իր մոտ, որոշ ժամանակ անց Եվային հետ Հայաստան ուղարկելու որոշում էր կայացրել, քանի որ ամերիկյան դպրոցները կարող էին վտանգավոր լինել հայ դեռահասի համար:Դերասանուհու խոսքով՝ Հայաստանում մի քանի ամիս մնալուց հետո դուստրը դառնում էր նախկինի պես:Անժելան նշել էր հարցազրույցներից մեկում, որ Հայաստանում Եվան բնավկում էր հայրիկի եւ խորթ մայրիկի հետ:Վերջինիս մասին Անժելան շատ ջերմ էր արտահայտվում:

 

Մեկնաբանություն

Որոնում