Այսպիսին Արմինկային և Հայկոյին չեք հիշում․ համացանցում բացառիկ լուսանկարներ են հայտնվել (տեսանյութ)

  • Jun 28, 2022

Երգչուհի Արմինկան այս օրերին Հայաստանում է։ Նշենք, որ նա արդեն տարիներ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, իսկ նրա տեղափոխության վերաբերյալ տարբեր ասեկոսեներ էին պտտվում։  Ըստ լուրերի՝ նա ստիպված էր վաճառել իր ունեցվածքը և հեռանալ։

Այս թեմայի վերաբերյալ երգչուհին չի սիրում խոսել, ամեն դեպքում նա դադարից հետո կրկին հայրենիքում է։ Արմինկան իր ինստագրամյան էջի սթորիներում ներկայումս հաճախ է իր հիշողությունների վերաբերյալ հրապարակումներ անում։

Նա արխիվային լուսանկարներ է հրապարակել Հայկոյի մասնակցությամբ։ Երգչուհին նշել է, որ դրանք 20 տարվա վաղեմություն ունեն։ Լուսանկարներից մեկին կից Արմինկան պարզապես գրել է․ Հայկոս։

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել է  նախորդ տարի՝ սեպտեմբերի 29-ին։ Ընկերները Հայկոյի անունը կրող հիմնադրամ են ստեղծել, որպեսզի շարունակեն նրա աշխատանքը։

Հիշեցնենք, որ Արմինկայի կյանքում նույնպես մեծ կորուստ է եղել։  Նա տարիներ առաջ կորցրել էր իր եղբորը։ Հավելենք, որ ամիսներ առաջ Արմինկան առաջին անգամ խոսել էր եղբոր մահվան մասին: Նա այդ  թեմային անդրադարձել  էր Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:

Արմինկան նշել էր, որ շատ կապված էր եղբոր հետ, վերջինս մեծ դեր էր ունեցել իր ճաշակի և երաժշտական ոճի հարցում: Արմինկայի խոսքով՝ եղբայրը շատ էր իր մասին հոգ տանում: Երգչուհու եղբայրը մահացել էր ավտովթարից. ըստ Արմինկայի՝ երբեք չէր կարողանա պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ իր եղբոր հետ, քանի որ եղբայրը հմուտ վարորդ էր:

Արմինկայի խոսքով՝ վերջինս վատ տրամադրությամբ դուրս էր եկել Արթիկից, նա նաև գինովցած էր:  Որքան էլ մայրը հորդորել էր այդպես մեքենա չվարել, չէր լսել, ապա տեղի էր ունեցել ավտովթարը: Արմինկայի կարծիքով՝ այս ամենն առեղծվածային է, քանի որ եղբայրը մահացել է ճիշտ նույն օրը, ինչ մորական պապը՝ օգոստոսի 16-ին. ընդ որում՝ եղբայրը գալիս էր Երևան, որպեսզի գնար գերեզման: Ըստ Արմինկայի՝ եղբայրը նաև պապիկի կրկնօրինակն էր:

Երգչուհու խոսքով՝ եղբոր մահը շատ ծանր հարված էր, սակայն նա  հավատում է հոգու գոյությանը, քանի որ միայն ինքն է իր երազում հաճախ տեսնում եղբորը, ով իրեն տարբեր բաների մասին է զգուշացնում: Ի դեպ, այս թողարկումը Մհեր Բաղդասարյանը հեռացրել է իր յութուբյան ալիքից:

Մեկնաբանություն

Որոնում