ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանն, հղի է:
Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ երեւում է նրա կլորացած փորիկը:
Նշենք, որ Օլկան բավական ակտիվ է համացանցում:Նա պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից: Օլկան նոր լուսանկարներ չէր հրապարակում միայն վերջին շրջանում:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի ու Օլկա Հայրապետյանի հարսանիքը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 25-ին: Հավելենք նաև, որ Օլկան հայտնի գործարարներ Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է:
Ամիսներ առաջ Օլկան նշել էր իր ծնունդը: Նա չէր նշել, թե քանի տարեկան է դարձել, սակայն մեծ խնջույք էր կազմակերպել:
Ծննդյան արարողությունն անցել էր 90-ականների ոճով: