Այսքան ժամանակ չեք իմացել՝ ով է Հրաչ Մուրադյանի կնոջ հայրը (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 29, 2022

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն այս օրերին ԱՄՆ-ում է։ Նա ցույց է տվել, թե ինչպիսի ընտանեկան ժամանց են անցկացնում լողավազանում։ Հաղորդավարը ներկայացրել է իր աներին՝ նշելով, որ նա աշխարհի ամենաբարի մարդն է։

Հավելենք, որ օրեր առաջ Հրաչը ջերմ տեսանյութ էր հրապարակել իր զոքանչի մասնակցությամբ: Տեսանյութին կից Հրաչը շնորհավորել էր նրան ծննդյան առիթով: Հաղորդավարը գրել էր նաև հետևյալը. «Այսօր զոքանչիս ծնունդն է: Մոմի ջան «ծնունդդ շնորհավոր էլնի»: Քո հետ պատերազմ էլ կգնամ»:

Ի դեպ, տեսանյութում զոքանչը համբուրում է Հրաչին, ապա ասում է հետևյալը. «Կյանքիդ մեռնեմ»: Հավելենք, որ Հրաչի կնոջ ընտանիքն իրանահայեր են, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում: Հաղորդավարը շատ ջերմ հարաբերություններ ունի նրանց հետ:  Հրաչը հաճախ է հումորային դրվագներ ներկայացնում իրենց առօրյայից:

Նշենք, որ Հրաչի կինը եւ դուստրը բնակվում են ԱՄՆ-ում:Հրաչի խոսքով՝ հետագայում ապրելու են երկու երկրներում էլ: Ի դեպ, մի շրջան Հրաչը չէր հրապարակում կնոջ լուսանկարները, ինչից հետո շատերը կարծում էին, թե նրանց ամուսնությունը կեղծ է: Ներկայումս Հրաչը «թաքցնում է» դստերը՝ խնդրելով հարգել իր եւ կնոջ որոշումը:

Նշենք, որ հաղորդավարը ներկա է եղել դստեր լույս աշխարհ գալու պահին: Հենց նա է կտրել երեխայի պորտալարը: Ծնողները փոքրիկին անվանել են Միա: Նախքան երեխայի ծնունդը զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է Անաշեի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական հարցերը կարգավորի:

Անաշեի խոսքով ՝ շատերը չէին հավատում իրենց անկեղծ սիրուն ՝ նշելով, որ իրենց ամուսնությունը պարզապես ձևական բնույթ է կրում։ «Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ են եղել, ր իմացել են ես հղի եմ, ու մենք երեխայի ենք սպասում, չեն շնորհավորել»,- պատմել է Անաշեն։

Վերջինս խոսքով՝ ինքը Հրաչի հետ ամուսնանալիս գիտեր, որ տարվա ընթացքում Հրաչը հաճախ է բացակայելու, քանի որ Հայաստանում նկարահանումներ պետք է իրականացնի, բայց դա իրենց չի խանգարում:

Մեկնաբանություն

Որոնում