Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքը՝ շուտով. տեսեք՝ որքան շքեղ է անցել նախահարսանեկան խնջույքը (տեսանյութ)

  • Jun 29, 2022

Գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, հրապարակել է կադրեր դստեր նախահարսանեկան խնջույքից:  Նշենք, որ այն տեղի է ունեցել քաղաքի հայտնի սրահներից մեկում: Խնջույքին մասնակցել են Հռիփսիմե Հակոբյանը, Ագա Քանքանյանը և այլք: Ըստ լուրերի՝ հարսանիքը տեղի է ունենալու շուտով:

Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ  ապրիլի 3-ին  տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել: Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:

Starnewsին հայտնի է դարձել, թե ով է Սամվել Ալեքսանյանի փեսան: Նա Արմեն Աղաբաբյանն է: Վերջինս Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Արմենին է պատկանում Երևանում մեծ ճանաչում ունեցող ծաղկի խանութներից մեկը: Ըստ մեր տեղեկությունների՝ Արմենը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան ունի:

Մեկնաբանություն

Որոնում