Հայկ Հովհաննիսյանն Անի Խաչիկյանին ռոմանտիկ անակնկալ է արել՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով (տեսանյութ)

  • Jun 29, 2022

Դերասան Հայկ Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում կադրեր է հրապարակել, որոնցում  ռոմանտիկ անակնկալ է անում՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով: Տեսանյութի վերջում պարզ է դառնում, որ անակնկալը նախատեսված էր Անի Խաչիկյանի համար:  Թերևս, այս կադրերն արվել են նոր  նախագծի շրջանակներում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hayko Hovhannisyan (@hayko_hovhannisyan_)

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին նրանց մասնակցությամբ ռոմանտիկ կադրեր: Տեսանյութում նրանք ռոմանտիկ զույգի տպավորություն են թողնում, ովքեր օդապարիկում վայելում են շամպայնը: Թերեւս, այս ձեւով նրանք փորձում են հետաքրքրություն մեծացնել իրենց նկատմամբ:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Karen Khachumyan (@yerevanblog)

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Անի Խաչիկյանն ամուսնալուծված է: Նրա նախկին ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն էր: Անին եւ Հայկը որդի ունեն: Ըստ դերասանուհու՝ իրենց հաջողվել է բարեկամաբար բաժանվել, չնայած՝ չեն սիրում խոսել բաժանման մասին: Ի դեպ, ամուսնալուծության մասին Անին խոսել էր Liferoom հաղորդման շրջանակներում:

«Մեր հասարակությունը բաժանված կնոջը կա՛մ խղճում է, կա՛մ եթե դու ասում ես՝ չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են՝ հը՜մ, ուրեմն հաստատ տակը մի բան կա»,-ասել է դերասանուհին: «Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով՝ հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ: Չգիտես՝ ինչ ասես այդ մարդկանց:

Մի՛ խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ: Չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա»,- անկեղծացել է Անին:

Հավելենք, որ Անին բավական ակտիվ է համացանցում: Վերջերս նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխաներ էր կազմակերպել:Դրա շրջանակներում դերասանուհուն ամուսնության առաջարկություն էին արել: Նա հումորով էր արձագանքել դրանց. «Էն ամուսնությունների վերաբերյալ կարող եք հերթագրվել, Ձեզ կկանչեն հարցազրույցի»,-կատակել էր Անին:

Ինչ վերաբերում է Հայկ Հովհաննիսյանին, ապա նա բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Մի շրջան կար, երբ դերասանին սիրավեպ էին վերագրում իր խաղընկերուհու՝ Նարինե Մկրտումյանի հետ: Վերջինս չէր սրտնեղում այդ խոսակցություններից՝ նշելով, որ այդ ամենն օրինաչափ է, քանի որ լսարանը սիրում է սիրավեպեր վերագրել սերիալային զույգերին:

Ըստ Նարինեի՝ ինքը երջանիկ է, ինչպես նաեւ սիրված իր ամուսնու կողմից:

Մեկնաբանություն

Որոնում