Հայկական կողմը երկու զոհ ունի, իսկ Մարիամ Մելիքյանը, թուրք կատարողի երգի ներքո տժժալով, տեսանյութեր է հրապարակել

  • Aug 05, 2022

Նորություն չենք ասի, որ Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հաճախ է սիրում ներկայացնել իր թուրքական առօրյան։ Նա հաճախ է սթորիներ հրապարակում՝ ցույց տալով, թե ինչպես է մեքենայում վայելում թուրք կատարողների երգերը։

Դերասանուհին հերթական նմանատիպ սթորիներ է հրապարակել՝ զուգահեռ երգելով թուրք կատարողի երգը։ Եթե սովորական օրերին դեռ մի կերպ կարելի է հանդուրժել Մարիամի պահվածքը, ապա այս օրերին, երբ հայկական կողմն ունեցել է երկու զոհ, մեղմ ասած, անընդունելի է նրա վարքագիծը։

Հիմա, գուցե, Մարիամն ասի, որ ինքն Ադրբեջանում չի ապրում, սակայն չմոռանանք, որ Ադրբեջանի համար Թուրքիան N1 հեղինակությունն է, առանց որի անմիջական աջակցության ոչինչ չի ձեռնարկվում, այդ թվում՝ պատերազմներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը հերթական տեսանյութն էր հրապարակել, որում թուրքերենով էր խոսում ու ցույց էր տալիս իր հետեւորդներին, թե ինչպես են վերանորոգում Ստամբուլում գտնվող իր բնակարանը: Տպավորություն է, որ Մարիամն այս ձեւով հրահրում է իր հայ հետեւորդներին, որոնք, բնականաբար, նրա էջում մեծամասնություն են կազմում:

Ավելի վաղը Starnews-ն նաև տեղեկացրել էր, որ Մարիամը  հաճախ է սիրում հրապարակումներ անել, որոնցում շեշտում է իր բնակության վայրը: Երբեմն տպավորություն է լինում, որ Մարիամն անուղղակիորեն ակնարկում է, թե որքան հրաշալի կյանքով է ապրում Թուրքիայում:Նա անդադար պատմում է Ստամբուլում գնված նոր բնակարանի մասին՝ իր հայ հետեւորդներին մանրամասներ ներկայացնելով վերանորոգումից:

Ավել վաղ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել երկու ՊԲ պայմանագրային զինծառայողներ։ ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

 

Մեկնաբանություն

Որոնում