Տեսեք՝ որքան ջերմ հարաբերություններ ունեն Զարուհի Բաբայանը և Լուիզա Ղամբարյանը․ միասին են նշել Լուիզայի դստեր ծնունդը․ Սոֆի Դևոյանը չի խանդո՞ւմ (տեսանյութ)

  • Jun 30, 2022

Զարուհի Բաբայանը մասնակցել է Լուիզա Ղամբարյանի դստեր՝ Գաբիի 17-ամյակին։ Նա տեսանյութեր է հրապարակել ծննդյան փոքրիկ խնջույքից, որն անցկացրել են Սևանում։

Նշենք, որ Լուիզա Ղամբարյանը Զարուհի Բաբայանի ամուսնու հոր՝ հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանի երկրորդ կինն է։ Դատելով տեսանյութից՝ Զարուհին բավական մտերիմ է Լուիզայի և նրա դստեր հետ։

Հավելենք, որ Լուիզան ժամանակ առ ժամանակ լինում է նաև Զարուհու տանը, որտեղ ապրում է նաև Սոֆի Դևոյանը։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք տարբեր տարիներին Գեորգի Պողոսյանի կանայք են եղել, դա չի խանգարում նրանց ջերմ շփմանը։

Ըստ Լուիզայի՝ Սոֆի Դևոյանն իր հարցում գնացել էր կոռեկտ քայլերի և իրենք կարողանում են շփվել որպես մեծ ընտանիք: Ավելին՝ դուստրը նրա մոտ հաճախում էր պարի դասերի:

«Անկախ այն փաստից, որ ես քայլեր եմ արել, Սոֆին նույնպես գնացել է շատ ճիշտ ու կոռեկտ քայլերի:  Մենք իրար հետ չունենք կիսելու ոչ մի բան: Մենք մի մեծ ընտանիք դարձանք»,-նշել էր Լուիզան հարցազրույցներից մեկում։ Լուիզայի խոսքով՝ լավ հարաբերություններ էր կարողացել կառուցել նաև ամուսնու որդու հետ:

Հավելենք, որ դերասանուհին նախորդ տարի կորցրել էր նախ ամուսնուն, ապա մորը։ Վերջերս Լուիզան նշում էր իր ծնունդը։ Գաբին լուսանկար էր հրապարակել մայրիկի հետ, իսկ դրան կից գրել էր հետևյալը. «Իմ ամենաուժեղ, ծնունդդ շնորհավոր»:

Մեկնաբանություն

Որոնում