DJ Vakcina-ն հղի է. համացանցում լուսանկար է հայտնվել (տեսանյութ)

  • Jun 30, 2022

Արուսիկ Մկրտչյանը, ով առավել հայտնի է DJ Vakcina անունով, հայտնել է, որ հղի է: Նա վարդագույն ֆոնով լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից գրել է.

«Քանի որ ես ամեն օր գործի եմ ու քիթ սրբելու ժամանակ չունեմ, baby shower-ի փոխարեն սենց ոչ ռոմանտիկ ձևով կհայտնեմ: Հ.Գ. Երազանքները իրականանալու հատկություն ունեն»:

Հավելենք, որ Արուսիկը արդեն տևական ժամանակ է, ինչ ընտրյալ ունի: Վերջերս նա խոստովանել է, որ սիրելին իրեն ամուսնության առաջարկություն է արել, ինչին նա դրական պատասխան է տվել:

Նշենք, որ Արուսիկը երկու որդիների մայրիկ է: Ավագ որդու հոր անունը նա երբեք չի բացահայտում՝ նշելով, որ պարզապես ցանկանում էր մայրանալ: Հիշեցնենք, որ կրտսեր որդու հայրիկի հետ նա ամուսնացել էր, սակայն ցավոտ բաժանում էր ունեցել: Ավելին՝ Արուսիկը մեղադրում էր նախկին ամուսնուն իրենց երեխային գողանալու մեջ:

Հավելենք, որ Արուսիկն այն հայտնիներից է, ով երբեք չի խուսափել իր անձնականը և դրանում առկա խնդիրները բարձրաձայնելուց: Արուսիկը մշտապես նշում է, որ այդ ամենի մասին բարձարաձայնելը նաև իր պարտականությունն է համարում, քանի որ ինքը հանրային մարդ է, և դրանով կարող է օգնել և օգնել է ֆիզիկական բռնության ենթարկվող կանանց:

Հիշեցնենք, որ Արուսիկի նախկին ամուսինը՝ Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ըստ Արուսիկի՝ պարբերաբար բռնության էր ենթարկում  իրեն և նրա 2 երեխաներին, որոնցից մեկի կենսաբանական հայրն ինքն էր: Արուսիկի խոսքով՝ հանուն երեխաների ինքը համբերում էր, սակայն ամուսնալուծությունից հետո, կարծես թե, ամեն ինչ կարգավորվել է:

«Ինձ համար ամենակարևորը երեխաներիս հոգեվիճակն է ու նրանց հոգեբանությունը, որպեսզի այն չխեղաթյուրվի, անգամ եթե ես լինեմ միայնակ, դժվարությունները հաղթահարեմ միայնակ, սակայն ունենամ ավելի առողջ ընտանեկան միջավայր: Միգուցեր շատ մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք թերարժեք ընտանիք ենք, բայց ինձ համար այն լիարժեք է: Համեմատած մյուս ընտանիքների հետ՝ մեր ընտանիքում շատ ավելի լավ մթնոլորտ է:Մենք պահում ենք ծնող-երեխա հարաբերությունները, և ամեն ինչ, կարծես թե, ստաբիլացել է»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է Արուսիկը:

Մեկնաբանություն

Որոնում