Խայտառակ․․․ Կապշեք, երբ տեսնեք՝ ինչպես է Հրաչ Մուրադյանը ձեռք առնում իր կնոջը (տեսանյութ)

  • Jun 30, 2022

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն այս օրերին ԱՄՆ-ում է։ Նա իր ժամանակն է վայելում դստեր և կնոջ հետ։ Օրերս նա ընտանեկան տեսանյութ էր հրապարակել, որում, մեղմ ասած, ձեռք էր առնում կնոջը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hrach Muradyan (@hrachmuradyan)

Հրաչը Անաշեհ Խոդավերդիին և զբոսայգու քանդակներից մեկին նմանեցրել էր միմյանց, սակայն ուշագրավն այն է, որ ըստ հաղորդավարի՝ տվյալ քանդակը խայտառակություն էր։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր նա այդ դեպքում կնոջը նմանեցնում քանդակին։

Նշենք, որ Հրաչի կինը եւ դուստրը բնակվում են ԱՄՆ-ում:Հրաչի խոսքով՝ հետագայում ապրելու են երկու երկրներում էլ: Ի դեպ, մի շրջան Հրաչը չէր հրապարակում կնոջ լուսանկարները, ինչից հետո շատերը կարծում էին, թե նրանց ամուսնությունը կեղծ է: Ներկայումս Հրաչը «թաքցնում է» դստերը՝ խնդրելով հարգել իր եւ կնոջ որոշումը:

Նշենք, որ հաղորդավարը ներկա է եղել դստեր լույս աշխարհ գալու պահին: Հենց նա է կտրել երեխայի պորտալարը: Ծնողները փոքրիկին անվանել են Միա: Նախքան երեխայի ծնունդը զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է պրոդյուսեր Անաշեհի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական հարցերը կարգավորի:

Անաշեհի խոսքով ՝ շատերը չէին հավատում իրենց անկեղծ սիրուն՝  նշելով, որ նրանց ամուսնությունը պարզապես ձևական բնույթ է կրում։ «Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ են եղել, որ իմացել են ես հղի եմ, ու մենք երեխայի ենք սպասում, չեն շնորհավորել»,- պատմել է Անաշեն։

Վերջինիս խոսքով՝ ինքը, Հրաչի հետ ամուսնանալիս գիտեր, որ տարվա ընթացքում Հրաչը հաճախ է բացակայելու, քանի որ Հայաստանում նկարահանումներ պետք է իրականացնի, բայց դա իրենց չի խանգարում:

Մեկնաբանություն

Որոնում