Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը, կարծես, նոր սիրահարված լինեն․ տեսեք՝ ինչ ռոմանտիկ տեսանյութ է հայտնվել համացանցում

  • Jul 01, 2022

Հռիփսիմե Հակոբյանը ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել։ Տպավորություն է, որ նրանց սերը գնալով միայն ամրանում է։

Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել է, որ Հռիփսիմե Հակոբյանը 20 կգ քաշ է կորցրել: Ըստ մեր տեղեկությունների՝ նա նաեւ վիրահատություն է կատարել: Հավելենք, որ մինչ այդ  երկրորդ անգամ մայրանալուց հետո երգչուհին չէր կարողանում վերականգնել նախկին քաշը:

Ավելի սլացիկ երեւալու համար նա պարբերաբար դիմում էր ֆոտոշոփի օգնությանը: Երբեմն երգչուհին այնքան էր չափն անցնում, որ, մեղմ ասած, «խայտառակվում» էր:

Հիշեցնենք, որ Հռիփսիմեն և Մարտինը վերջին տարիներին պարբերաբար ԱՄՆ են մեկնում: Կրտսեր որդուն Հռիփսիմեն հենց այնտեղ էր ծննդաբերել: Չնայած նրանք պաշտոպանես չեն հաստատում, սակայն ըստ լուրերի՝ ԱՄՆ-ում վերջնականապես հաստատվելու որոշում են կայացրել:

Այս պահին զույգը Հայաստանում է։

Մեկնաբանություն

Որոնում