Ծնվել է Լենա Ղազարյանի դուստրը. համացանցում հայտնվել է առաջին լուսանկարը (տեսանյութ)

  • Jul 02, 2022

Ներկայումս ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանը մայրիկ է դարձել: Ծնվել է նրա դուստրը: Երգչուհին լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից գրել է հետեւյալը. «1.07.22. Շնորհակալ եմ, Տեր: Նելլի Նշամի Փամբուկյան»:

Ամիսներ առաջ Լենան երեխայի սեռն իմանալու միջոցառում էր կազմակերպել: Հուզիչ տեսանյութին կից նա գրել էր.

«Մեր Աղջիկ: Մեր Կյանքի Իմաստ…
Պապան Ու Մաման Սրտատրոփ Քեզ Են Սպասում: Աստված Պահապան Բոլոր Ճուտոներին Ամեն Աղջիկ Թող Զգա Այս Աննկարագրելի Պահը»: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2021 թ. դեկտեբերին:

Հավելենք, որ երգչուհին տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ երգչուհին նախկինում ամուսնացած է եղել։

Մեկնաբանություն

Որոնում