Սամվել Ալեքսանյանի դստեր առաջին պարն ամուսնու հետ. Արմենչիկի կատարումը՝ նրանց շքեղ հարսանիքին (տեսանյութ)

  • Jul 02, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանիքն է։ Արդեն ներկայացրել ենք կադրեր,  որոնցում երևում է նրա հարսանեկան զգեստը։

Համացանցում նաեւ հայտնվել են կադրեր Ալեքսանյանների շքեղ առանձնատնից, որում երեւացել է թանկարժեք ձեւավորումը:

Զույգը ավանդական հարսանիք է նախընտրել, նախ պսակադրվել են, ապա ամենաշքեղ ռեստորաններից մեկում շարունակվել է խնջույքը: Ի դեպ, եկեղեցի են մուտք գործել քայլելով կարմիր գորգի վրայով:

Լուսինը եւ ամուսինն արդեն ռեստորանում պարել են իրենց առաջին պարը՝ Արմենչիկի երգո:

Հիշեցնենք, որ օրերս Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, հրապարակել էր կադրեր դստեր նախահարսանեկան խնջույքից:  Նշենք, որ այն տեղի է ունեցել քաղաքի հայտնի սրահներից մեկում: Խնջույքին մասնակցել են Հռիփսիմե Հակոբյանը, Ագա Քանքանյանը և այլք:

Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ  ապրիլի 3-ին  տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել: Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:

Starnewsին հայտնի է դարձել, թե ով է Սամվել Ալեքսանյանի փեսան: Նա Արմեն Աղաբաբյանն է: Վերջինս Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

 

Արմենին է պատկանում Երևանում մեծ ճանաչում ունեցող ծաղկի խանութներից մեկը: Ըստ մեր տեղեկությունների՝ Արմենը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան ունի:

Մեկնաբանություն

Որոնում