Starnews-ն արդեն տեղցեկացրել է, որ ապրիլի 3-ին տեղի է ունեցել Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի Նշանադրությունը:
Արդեն հուլիսի 2-ին տեղի ունեցավ վերջին շրջանի ամենաշքեղ ու գերթանկարժեք հարսանիքը։ Նախ մեծ ուշադրություն գրավեց գործարարի տան ձևավորումը, ապա քննարկվեց ընտանիքի անդամների հագուստն ու ընդհանուր կերպարները:
Լուսինի շքեղ զգեստն ուշադրության կենտրոնում էր։ Պստակադրության արարողությունը տեղի է ունեցավ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում. օրվա այս հատվածում ուշագրավն այն է, որ Լուսինն ու սիրելին կարմիր գորգով քայլեցին մինչեւ եկեղեցի: Գեղեցիկ օրն ավարտվեց ամենաշքեղ ռեստորաններից մեկում։
Ինչպես եւ սպասելի էր, հայկական շուուբիզնեսի ամենաճանաչված ու պահանջված երգիչները ելույթ ունեցան հարսանեկան շքեղ խնջույքին:
Զույգի առաջին պարի երգը վստահված էր Արմենչիկին, հարսը պարինը՝ Հռիփսիմե Հակոբյանին։ Ելույթ ունեցան նաև Թաթան, Արման հովհաննիսյանը, Միհրանն ու Արփին, ապա նաև Սոսո Պավլիաշվիլին և Ֆիլիպ Կիրկորովը։
Starnews-ը շնորհավորում է զույգին և ներկայացնում հարսանիքի ամենակարևոր և հուզիչ դրվագները։