Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 2-ին գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանիքն էր: Ավելի ված ներկայացրել ենք կադրեր, որոնցում երևում էր նրա հարսանեկան զգեստը։
Համացանցում նաեւ հայտնվել են կադրեր Ալեքսանյանների շքեղ առանձնատնից, որում երեւացել է թանկարժեք ձեւավորումը:
Զույգը ավանդական հարսանիք է նախընտրել, նախ պսակադրվել են, ապա ամենաշքեղ ռեստորաններից մեկում շարունակվել են խնջույքը: Ի դեպ, եկեղեցի են մուտք գործել քայլելով կարմիր գորգի վրայով:
Ի դեպ, Լուսինը տվյալ օրը բավական ակտիվ էր համացանցում: Նա կիսվում էր մանրամասներով, այդ թվում՝ գաղտնի նկարահանել էր, թե ինչպես էր ամուսինը սնվում մեքենայում:
Լուսինը եւ ամուսինն արդեն ռեստորանում պարել են իրենց առաջին պարը երգիչ Արմենչիկի երգի ներքո:
Հիշեցնենք, որ օրերս Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, հրապարակել էր կադրեր դստեր նախահարսանեկան խնջույքից: Նշենք, որ այն տեղի է ունեցել քաղաքի հայտնի սրահներից մեկում: Խնջույքին մասնակցել են Հռիփսիմե Հակոբյանը, Ագա Քանքանյանը և այլք:
Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 3-ին տեղի է ունեցել Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել: Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:
Starnews–ին հայտնի է դարձել, թե ով է Սամվել Ալեքսանյանի փեսան: Նա Արմեն Աղաբաբյանն է: Վերջինս Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։
Արմենին է պատկանում Երևանում մեծ ճանաչում ունեցող ծաղկի խանութներից մեկը: Ըստ մեր տեղեկությունների՝ Արմենը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան ունի: