Չեք կարող պատկերացնել՝ ով էր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսնաքույրը (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 04, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 2-ին  գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանիքն էր: Ավելի վաղ ներկայացրել ենք կադրեր,  որոնցում երևում էր նրա հարսանեկան զգեստը։

Համացանցում նաեւ հայտնվել են կադրեր Ալեքսանյանների շքեղ առանձնատնից, որում երեւացել է թանկարժեք ձեւավորումը:

Լուսինը եւ ամուսինն արդեն ռեստորանում պարել են իրենց առաջին պարը երգիչ Արմենչիկի երգի ներքո:

Starnews-ի աչքից չի վրիպել  Լուսինի հարսնաքույրը՝ Զինան։ Վերջինս ըստ տեղեկությունների՝ նույնպես հարուստ ծնողներ ունի։

Հիշեցնենք, որ օրերս Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, հրապարակել էր կադրեր դստեր նախահարսանեկան խնջույքից:  Նշենք, որ այն տեղի է ունեցել քաղաքի հայտնի սրահներից մեկում: Խնջույքին մասնակցել են Հռիփսիմե Հակոբյանը, Ագա Քանքանյանը և այլք:

Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ  ապրիլի 3-ին  տեղի է ունեցել  Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել: Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:

Starnewsին հայտնի է դարձել, թե ով է Սամվել Ալեքսանյանի փեսան: Նա Արմեն Աղաբաբյանն է: Վերջինս Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Արմենին է պատկանում Երևանում մեծ ճանաչում ունեցող ծաղկի խանութներից մեկը: Ըստ մեր տեղեկությունների՝ Արմենը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան ունի:

Մեկնաբանություն

Որոնում