Սկանդալ․ պղծել են Յուրի Շատունովի հուշահամալիրը, իսկ երգչի կինը շտապ հոսպիտալացվել է (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 04, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 23-ին մահացել է «Ласковый Май» խմբի մենակատար Յուրի Շատունովը: Երգիչը 48 տարեկան էր։ Նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից։

Ըստ մամուլի՝ Տոբոլսկում թալանվել է Յուրի Շատունովի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Տեղի բնակիչները վանդալիզմի մեջ կասկածում են երկու դեռահասների։ Այս մասին գրում է Thevoice-ը։

Շատունովի մահից հետո  Ռուսաստանի շատ քաղաքներում ինքնաբուխ հուշահամալիրներ հայտնվեցին՝ ի հիշատակ սիրելի արտիստի։ Սակայն վանդալները թալանել են հուշահամալիրը։ Նրանք թողել են միայն գետնին նետված և տրորված սպիտակ վարդեր, ինչպես նաև երգչի ճմրթված լուսանկարները։

Ի դեպ, տեղեկություններ են հայտնվել, որ Շատունովի այրին՝ Սվետլանան, ամուսնու մահից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է։ Այս մասին պատմել է պրոդյուսեր Ալեքսանդր Գերասիմովը։ Նրա խոսքով՝ կինը արտիստի՝ կյանքից հեռանալուց հետո կորցրել է աջակցությունը և հայտնվել շատ ծանր վիճակում, ընդ որում՝ երկու երեխաների հետ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուuական Կարդինալ տելգերամյան ալիքը հայտնել է, որ երգչի կինը խոuել է թունավորման վարկածի մաuին՝ աuելով, որ իր ամուuնուն թունավորել են ու խոuտացել անուններ տալ՝ նշելով միայն, որ դա կապված է եղել մեծ ֆինանսների հետ, ու եղել է պատվիրված:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաև գրել էինք, որ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել էր հոլովակ, որտեղ ցույց է տրվում Շատունովի կյանքի վերջին րոպեները: Լրատվամիջոցները գրում են, որ երգիչը մահացել է Դոմոդեդովոյի հիվանդանոցում։ Բժիշկները Յուրի Շատունովի կյանքի համար պայքարել են ընդհանուր առմամբ 1.5  ժամ. աշխատել են մի քանի սրտաբան, ռեանիմատոլոգ, նյարդաբան, սակայն մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության հետևանքով։ Համացանցում տարածվել է մի տեսանյութ որում խոսվում է Շատունովի թողած կարողության մասին:

Հայտնի արտիստի ժողովրդականությունը մեծ թափ առավ 80-ականներին։20 տարվա ակտիվ կարիերայի ընթացքում նա հասցրել է վաստակել բավականաչափ գումար՝ այնքան որ իր ընտանիքը ոչնչի կարիք չի ունենա։ Ճանաչված արտիստի հիմնական ժառանգորդները նրա երկու երեխաներն են՝ Դենիսն ու Էստելլան։

Մանկատնից դուրս գալուց հետո նա ստացել էր բնակարան Մոսկվայի հարավում՝ անձամբ քաղաքապետ Լուժկովից: Իսկ նախկին պրոդյուսեր Անդրեյ Ռազինն իր ամենաշահութաբեր արտիստին նվիրեց 60 մետրանոց բնակարան Սոչիում։ Վերջին 20 տարին Շատունովն ապրում էր Գերմանիայում։ Այնտեղ նրան պատկանում էր շքեղ առանձնատուն՝ սեփական ստուդիայով։ Առանձնատան արժեքը գնահատվել է 10. 000.000 դոլլար։ Բացի դրանից, հարազատները կստանան օտարերկյա բանկերի հաշիվները և մի քանի շքեղ մակնիշի մեքենաներ։ «Իսկ ի՞նչ եք կարծում Շատունովն ունի արտամուսնական կապից ծնված երեխաներ… », – նշվում է հոլովակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահվան նախօրեին Յուրի Շատունովն ամբողջ օրը շրջել էր սրտի կաթվածով։  Այս մասին հայտնել էր Դոմոդեդովոյի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Օսիպովը։ Բժշկի խոսքով՝ հոսպիտալացման պահին երգիչը գտնվել է կլինիկական մահվան վիճակում։Թե ինչ գործոններ կարող էին նպաստել երգչի վիճակի կտրուկ վատթարացմանը, բժիշկը դժվարացել էր ասել։ Միայն նշել էր, որ ինֆարկտը թարմ չէր, գրեթե մեկ օրվա վաղեմություն ուներ։

Հավելենք, որ հունիսի 26-ին Մոսկավայում տեղի է ունեցել երգչի վերջին հրաժեշտի արարողությունը: Հարյուրավոր մարդիկ գնացել էին հարգելու Շատունովի հիշատակը:

Մեկնաբանություն

Որոնում