Հռիփսիմե ջան, հասկանում ենք, որ 20կգ նիհարել ես, բայց Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին այս բացվածքով զգեստով ներկայանալու համար դեռ վաղ էր (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 04, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 2-ին  գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանիքն էր:  Մենք ներկայացրել ենք բացառիկ կադրեր գերշքեղ հարսանիքից։

Գործարարի դստեր հարսանիքին ներկա էին նաև Մարտին Մկրտչյանը և Հռիփսիմե Հակոբյանը։ Վերջինս բավական մտերիմ է Լուսինի և նրա մայրիկի՝ Շողերինայի հետ։ Հռիփսիմեն նրանց հետ հաճախ է ժամանակ անցկացնում։

Ի դեպ, Լուսինն իր հարսի պարը պարել էր հենց Հռիփսիմեի կատարման ներքո, ընդ որում՝ երգը հատուկ չէր գրվել նրա համար, ինչպես հաճախ լինում է։ Մեր աչքից, իհարկե, չէր վրիպել Հռիփսիմեի զգեստը, մասնավորապես՝ դրա բացվածքները։ Ինչ խոսք, երգչուհին նիհարել է, սակայն այս զգեստի համար, կարծես թե, մի փոքր էլ պետք է համբերեր։

Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել է8, որ Հռիփսիմե Հակոբյանը 20 կգ քաշ է կորցրել: Ըստ մեր տեղեկությունների՝ նա նաեւ վիրահատություն է կատարել: Հավելենք, որ մինչ այդ  երկրորդ անգամ մայրանալուց հետո երգչուհին չէր կարողանում վերականգնել նախկին քաշը:

Ավելի սլացիկ երեւալու համար նա պարբերաբար դիմում էր ֆոտոշոփի օգնությանը: Երբեմն երգչուհին այնքան էր չափն անցնում, որ, մեղմ ասած, «խայտառակվում» էր:

Հիշեցնենք, որ Հռիփսիմեն և Մարտինը վերջին տարիներին պարբերաբար ԱՄՆ են մեկնում: Կրտսեր որդուն Հռիփսիմեն հենց այնտեղ էր ծննդաբերել: Չնայած նրանք պաշտոպանես չեն հաստատում, սակայն ըստ լուրերի՝ ԱՄՆ-ում վերջնականապես հաստատվելու որոշում են կայացրել:

Այս պահին զույգը Հայաստանում է։ Դժվար է ասել՝ արդյո՞ք այցը պայմանավորված էր Ալեքսանյանի դստեր հարսանիքին ներկա գտնվելու հանգամանքով, թե՞ ոչ։

Մեկնաբանություն

Որոնում