Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը հղի է․ համացանցում բացառիկ լուսանկար է հայտնվել (տեսանյութ)

  • Jul 05, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն է: Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդում, ինչին հաջորդել է մեծ խնջույքը։

Hraparak.am-գրում է․ անցել են ամիսներ, Պապիկյանների ընտանիքը շուտով համալրվելու է նոր անդամով: Պապիկյանի կինը, որն այժմ աշխատում է Տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում, երեխայի է սպասում։ Դրան կից լուսանկար են հրապարակել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պապիկյանի կինը՝ Արմինեն,  նախկինում  եղել է Տարածքային կառավարման նախարարության մամուլի խոսնակը, այսինքն՝ աշխատել է Սուրեն Պապիկյանի հետ: 2021-ին նա դուրս է եկել տվյալ աշխատանքից՝ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես գալով և շնորհակալություն հայտնելով նախարարին՝ իր ապագա ամուսնուն:

Հավելենք, որ Արմինեի էջում պարբերաբար կարելի է տեսնել Պաշտպանության նախարարության պաշտոնական նյութերը և սիրելիի հարցազրույցների հղումները:

Մեկնաբանություն

Որոնում